2017-03-22-17493

մի երեւանցի իննսունականներին պարբերաբար գնում էր սադախլո, ջինսեր առնում, բերում երեւան։

ջինսերն առնում էր որպէս կանոն նոյն ադրբեջանցուց։

մի անգամ հայը նկատեց, որ ադրբեջանցին շփոթուելով մի քանի ջինս շատ է իրեն դրել։ չլռեց, ասաց այդ մասին, իսկ ադրբեջանցին այդ օրուանից սկսեց իրեն շատ հարգել, հրաւիրել իր մօտ թէյ խմելու։

այն միկրոաւտոբուսը, որով գնում գալիս էր հայ առեւտրականը, գաղտնի տեղեր ունէր, որ լինի ամբողջ ապրանքը չմաքսազերծել։

եւ մի օր վերադարձից առաջ այդ մեր երեւանցուն մօտենում է այն ադրբեջանցու որդին, եւ համոզում է, որ նա աւել ապրանք չտանի։ առաջարկում է իրեն թողնել, ասում է՝ ձեւ կը գտնենք, քեզ էլի կը տանք, կամ միւս անգամ կը վերցնես։ ասում է, որ խօսակցութիւններ է լսել այն մասին որ ստուգումները խստացրել են։

հայը տարակուսանքի մէջ էր, սակայն կարճ մտածելուց յետոյ որոշեց համաձայնել ու ռիսկի չդիմել։

սահմանը նորմալ անցաւ, աւելորդ ստուգում չէր եղել։ մի քիչ էլ անցաւ, իսկ ճանապարհին զինուած ոստիկաններ էին․ մեքենան կանգնեցրին ու ծայրից ծայր քրքրեցին։ ապարդիւն բնականաբար։

մեր գործարարը շունչ քաշեց եւ շարունակեց ճանապարհը։

քիչ անց իր միկրոաւտոբուսի դիմացը կտրում է վրացական համարներով հին ժիգուլի, ազդանշաններ անում, կանգնում։ միջից դուրս է գալիս այն ադրբեջանցու որդին։ մնացած ապրանքն էլ՝ իր մեքենայի մէջ։

ու տենց։