տաաակ, շատ հետաքրքիր էր քննութիւնը։
մանրամասն կը պատմեմ երբ հանդիպենք, համարները հանենք, իջնենք ձոր, իսկ հիմա ընդամէնը մի երկու նշում․
ինձ տեղում առաջարկեցին տեղափոխուել ծրագրաւորողներ ընդունող յանձնաժողով, ու դա ինձ պակաս հետաքրքիր չէր, ու ես էլ այնտեղ պակաս օգտակար ինձ չէի զգում։
ամենակարեւոր բանն ինչ ուզում էի ասել, դա այն, որ բնական է շուկան, ու մեր ընտրութիւնները շատ լիբերալ են։ տարբեր մարդիկ իրօք ունենում են լրիւ տարբեր հակուածութիւններ ու ուժեղ կողմեր, ու բոլոր ընդունող մասնագէտներն ահաւոր գնահատում էին այդ ինդիւիդուալ ուժեղ կողմերը, եթէ դրանք իհարկէ լինում էր նկատել։
փաստօրէն եղած թիմը ինչ֊որ խնդիրների վրայ աշխատում է, բայց դա ռազմական գաղտնիք է, ու շատ հետաքրքիր էր որ մեզ ծանօթ, նախկին գործընկեր տղաները չասացին։ երեւի ամաչում էին, ցրեցին, ասացին գաղտնիք է։
դեռ այսքանը, իսկ իրականում ահաւոր հետաքրքիր էր, թէյի շուրջ կը պատմեմ։