2016-12-28-2358080

ուրեմն, երազային եւս մի իրականութիւն ունեմ, ուր երեւանը կիսաեւրոպական քաղաք է, թիֆլիսի պէս լիքը հին, բայց անխնայ շէնքեր կան կենտրոնում։

շէնքերից մէկում ես եմ վարձում մի էժան բնակարան։ գործազուրկ եմ, բայց միշտ ինչ֊որ պատուերներ են լինում, մի ձեւ ձգում եմ ապրելն ու վարձը։ նենց չի որ գոհ եմ իմ վիճակից։ լաւ է գոնէ բնակարանը լաւ տեղում է, մօտաւորապէս պուշկին֊աբովեան խաչմերուկում, ուր դոլմաման է։

երբ դռանս մուտքի մօտ ես, չես զգում ինչ է, պարզապէս մի քիչ տարօրինակ է։ իսկ եթէ ներքեւից, աստիճանների տակից նայես՝ կիմանաս որ ինչ֊որ մէկը թրեյլեր է կախել մուտքի մէջ։ այդ թրեյլերի մէջ էլ ապրում եմ։ նեղուածք է, բայց տանելի է։

միայն երբ ցուրտ ժամանակներ են այդ իրականութեան մէջ, փչում է, ու ցուրտ է քնելը։ բայց այս անգամ ամառ էր, ու մի հատ հաւէս սեւամորթ աղջկայ հետ էինք ընկերացել։

այնտեղ նաեւ մի ուժ կար, որ… չէ, էդ մասը կը պատմեմ ռեալ։ այսպէս չի կարելի, իսկ փակ գրել չեմ սիրում։ բայց շատ ծիծաղելի է եւ մտահոգիչ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)