ասում է՝ մեր մօտ, գերմանիայում, այսպէս էր, իսկ գդհ֊ում՝ այնպէս էր։

ու դա լրիւ տիպիկ է արեւմտեան գերմանիայում ապրած մարդու համար։ ու չնայած համալսարանում արմատախիլ են անում այսպիսի արտայայտութիւններ՝ ստիպում են ասել՝ գերմանիայի ֆեդերատիւ հանրապետություն, գերմանիայի դեմոկրատական հանրապետութիւն, բայց, եթէ սովորած մարդն էլ խմած լինի, կարող է իր լեզուից պլստայ նման մի բան։

այնուամենայնիւ դա արեւմտեան գերմանիայի քաղաքականութեան արդիւնք էր, երբ համարւում էր, որ կայ մէկ գերմանիա, բայց դրա մի մասը հիմա առանձին է պահած կոմունիստների ուժով։ որի հետ չեմ վիճում։

իսկ ըստ գդհ֊ի քաղաքականութեան՝ գերմանիա բառն էին փորձում չկիրառել։ #գերմանիա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)