2016-09-11-2195968

փենփալութեան մասին պատմութիւն՝

մի աղջկայ հետ էի ծանօթացել, տենց պուճուր֊մուճուր, նիհար֊միհար, բարձր ճակատիկով աղջիկ էր, հա, այդ օրը նայքիներով էր, բայց առհասարակ կրունկների եւ գլամուրի սիրահար է։ (: քարֆուրում եմ ծանօթացել, ի դէպ։ դէ էլ որտե՞ղ պիտի տեսնէի, իմ գնացած հրապարակային տեղն էր։ ու անկապ էի ինձ զգում, քանի որ էն մանր պլաստիկ տուփերն էին ուտելիքով զամբիւղիս մէջ, երբ մօտեցայ իրեն։ բայց դէ։ ինչեւէ։

հա, տենց, մի երկու նամակ գրեցինք իրար, ոչ մէկս հանդիպելու ցանկութիւն չարտայայտեց, անցաւ֊գնաց։

մի անգամ նամակ է ինձ ուղարկել, յղում։ ինչ֊որ տեխնիկական փոստ էր արել։ մտածեցի՝ տեսնես ինչի՞ է ուղարկել։ մեկնաբանեցի։ պատասխանեց՝ ասաց դրսում մի քաղաքում է։ ասացի՝ վոու, դէ կարող ես այնտեղ եւ այնտեղ գնալ։ ինձ էլ սա բեր, եթէ դժուար չէ։ տենց խօսակցութեան բռնուեցինք։

նա շատ մենակ էր իրեն զգում այնտեղ։ ու տենց լիքը լիքը գրեցինք իրար։

վերջին նամակում ասաց որ մտածեց, տեսնես ո՞նց է սկսուել այս զրոյցը, ու պարզեց, որ սխալմամբ ինձ է յղումն ուղարկել։ ու աւելացրեց, որ արդեն վերադառնում է երեւան։

ու մենք էլ իրար չենք գրում, քանի որ երեւանցին երեւանում իրեն մենակ չի զգում(ես երեւանցի չեմ), ու բացի քարֆուրից ուրիշ տեղեր էլ է լինում։ իսկ փենփալութիւնը, ինչպէս եւ հեռակայ յարաբերութիւնը վեհ է, երբ հեռու ես, իսկ երբ մի քաղաքում ես՝ կորցնում է իր ակտուալութիւնը։ ու սա ինքնահեգնանք է։

#անկապ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ