երազ եմ տեսել մի գրքի մասին, որը կոչւում էր ռուսերէն бетлевеф՝ դա կարծես գիւղի անուն է, ինչ֊որ գերմանացի է գրել թէ ով։ այն ընտելացուած կենդանիների կեանքի մասին է։
ինչպէս են մեծանում, ինչպէս է իրենց ընկալումը, ինչպէս են ընտելացւում, մի սագ էր, կարծես թէ մի բադ, մի խոզուկ ու մի ճագար։ շատ մանրուքներ իրենց ընկալման մասին։
իրենք խօսում են՝ ինչպէս են խօսում ու հասկանում իրար։ ինչ է նշանակում այս կամ այն ձայնը կամ վնգստոցը։ նաեւ իրենք լսում են ուրիշ ձայներ։ ձայներ՝ գետի, քամու, այլ կենդանիների, ու ամէն ինչի ու նաեւ մարդկանց ձայներ։
ամէն ինչն իրենց հետ ձայներով է խօսում։
տարբեր պատմութիւններ իրենց մասին։
իսկ վերջանում է գիրքը նրանով ինչպէս իրենց ուղարկում են սպանդարան։ ու իրենք տենց միամիտ միամիտ եւ ուրախ ուրախ «վպերեվալըչկու» գնում են, ու մի պահ սկսում են անհանգստանալ, քանի որ արեան հոտն են զգում։
ու միլիոն ձայներ իրենց հետ սկսում են խօսել։ ձայներ, որ հրաւիրում են, ձայներ որ համոզում են մտնել։ ձայներ, որ ասում են որ հեռանան։
ու դրանով մուլտ էլ է նկարած։ ու բնականաբար բոլորին սպանում են։ ու գիրքը տարածւում է ինչ֊որ բուսակերութիւն քարոզող կայքերի միջոցով։ եւ մուլտը յայտնի է դարձել։
շուշանիկն ինձ թողնում է իր հեռախօսը, չեմ յիշում ինչի, ու իր հեռախօսի մէջ էլ բաց կայ նե տո գիրքը, նե տո գրքի մասին յօդուած։ յիշում եմ որ բացում եմ ուսապարկս, իսկ իր հեռախօսը նոյնիսկ արգելափակուած չի ու այդ էջն է երեւում։
#գիրք #երազ