ասք նոր արտօնագրի մասին

ինձ թւում է, GPLv3֊ի պատմական անհրաժեշտութիւնն առկայ էր։

անկախ նրանից, ինչպէս են տարբեր մարդիկ դրան վերաբերում, կան մարդիկ, ում այն պէտք է։ մարդիկ, ով չեն ուզում, որ իրենց գործն օգտագործուի սարք «արգելափակելու» համար։

նաեւ այլ միտք է պտտւում գլխիս մէջ․ դիկտատուրաները, աւտորիտար վարչակարգերը ազատ ծա օգտագործելու հակում ունեն։ ասենք, Հիւսիսային Կորէան ունի իր ցանցը, որը համացանցից հասանելի չէ, ունի իր Լինուքս դիստրիբուտիւը․ առաջինն օգնում է իշխանութեանը մեկուսացնել երկիրը, իսկ երկրորդը արդե՞օք չի մատնի կուսակցութեան գծին պատշաճ կերպով չհետեւած հեղինակին։

Դրան աւելանում է սանկցիաների տակ գտնուելու դէպքը․ եթէ կազմակերպութիւններին արգելւում է գործ անել այսինչ երկրի հետ, մասնաւորապէս՝ ծա վաճառել եւ սպասարկել այն, ապա ազատ ծա֊ն վարչակարգը կարող է օգտագործել, ասենք, քաղբանտարկեալներին գնդակահարելու ցուցակներ կազմելու համար։

այդ պատճառով, կարծում եմ, եւս մի արտօնագիր է պէտք, որն ասում է՝ «ես չեմ թոյլ տալիս, որ իմ կոդը օգտագործուի աւտորիտար ռեժիմի կողմից», կամ «քաղաքացիների սահմանադրական ազատութիւնները ոտնատակ անելու նպատակով»։ այստեղ հարց է առաջանում, ո՞վ է որոշում որ վարչակարգն է աւտորիտար կամ դիկտատուրա։ ինքը հեղինա՞կը նշի՝ ասենք Հիւսիսային Կորէայում չօգտագործել։ Թէ՞ յղուի տարբեր այլ կազմակերպութիւնների գնահատականներին։ Թէ՞ ինչ։

ու տենց։

թարմացում․ պարզւում է, Սթոլմանը մի երկու տող այդ մասին գրել է ու իմ հետ համամիտ չէ։

պիտակներ՝ ազատ ծրագրային ապահովում