այսօր գտայ իմ երբեք չաւարտուած պատմուածքից հատուած՝
— իսկ ինչպէս իմանամ որ դու իրօք իսկական սատանայ ես։
— յարաբերոոթիւնները վստահութեան մասին են։
— հմ՞։
— դէ, ես քեզ կարող եմ տարբեր էժան ֆոկուսներ ցոյց տալ, որ մեր կուսակցութեան դպրոցի սկսնակներն են անում՝ բոց, փոխակերպումներ, եւ այլն։ եթէ դա է քեզ պէտք համոզուելու համար՝ խնդրեմ։
— իսկ դուք փաստաթղթերի պէս բան չունէ՞ք։
— իհարկէ ունենք։ ես ունեմ թուային սերտիֆիկատ, որն ինձ տուել է աստուած։ ձեր իսկ, ի դէպ, մարդկանց տեխնոլոգիաներով պատրաստած։ բայց արդե՞օք դու կարող ես այն կարդալ եւ համոզուել որ ես իրօք ես եմ։ դու չունես այդ համար ոչ բաւական գիտելիք, ոչ էլ սարքաւորումներ կամ ծրագրեր։ այնպէս որ պէտք է հաւատաս։
— իսկ ինչո՞ւ չունեմ։
— որովհետեւ չես ուզել ունենալ։ չես խնդրել աստծուց, ինչպէս մենք ենք ասում։ չես ջանալ սովորել՝ այլ խօսքերով։ խնդրէիր՝ կը տային, կունենայիր։ իսկ դուք, մարդիկ ինչ ասես չէք ուզում, խնդրում աստծուց։ ոնց որ բնաւ չհասկանաք, որ խնդրելը «խնդրում եմ» բառեր արտասանել չի նշանակում։ աղօթքը ջանք է։ ամէն ինչ աշխատանք է պահանջում։ ամէն ինչ։ ոչ մի բան ձեր պատկերացրած «հրաշքով» չի լինում։ բայց այն, ինչ լինում է՝ ինչո՞վ հրաշք չէ։ չէք գնահատում ինքներդ ձեր ներդրումները։ ոնց որ ինքներդ ձեզ չյարգէք։ տես, ես յատուկ եմ շեշտել՝ ձեր իսկ մշակուած տեխնոլոգիաներով։ որոնց հետ ինքներդ ծանօթ չէք։ հեհե։ ես ակնյայտօրէն վայելում եմ այս խօսակցութիւնը։
#քաղուածք #զրոյց #սատանայ #տեխնոլոգիաներ #հրաշք