2015-10-07-1678928

Սարհատը Ուրբանլաբը այս տարի Յուքոմի դիջիթեքի տաղաւարն է նախագծել։ Շատ ուրախ եմ, որ ընկերութիւնները սկսում են հասկանալ, որ տաղաւարը պէտք է նախագծել, դիզայնել։

Դիզայնի մաս պէտք է լինէր մի հատուած ռետրո տեխնիկայով, եւ Սարհատը կապուեց, որ վերցնի ինչ֊որ համակարգիչ իմ ռետրո հաւաքածուից։ Հարցրեց, ինչքա՞ն պէտք է վճարի վարձի համար։ Ասացի՝ այ մարդ, ի՞նչ վճարել։

Երեկ Աթարիս վերադարձրեց, հետն էլ Աչաջուրի նուէրի քարտեր։ Շատ հաճելի է, քանի որ Աչաջուրը իմ ամենասիրած վայրերից մէկն է մնում(միւսը երեւի Միրզոեանի գրադարանն է)։

#երեւան #յուքոմ #դիջիթեք #տաղաւար #նախագծում #դիզայն #աչաջուր #աթարի #ռետրո ####

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ երեւան  յուքոմ  դիջիթեք  տաղաւար  նախագծում  դիզայն  աչաջուր  աթարի  ռետրո