յիմարութիւն արի՝ ֆլիքր֊ի սեփականատիրական ծրագիր տեղակայելով։ այն իմ սարքի բոլոր «պատկերասրահի» նկարները լցրեց ֆլիքր։ գոնէ «հրապարակային» չարեց, բայց դա մի կողմ։
այս վարքագիծը ես սիպմտոմատիկ եմ համարում։ ու ոչ միայն նկարներ առանց հարցնելու տանելը, այլ ամենակարեւորը՝ ենթադրելն որ ես յիմար եմ։ (պարզուեց այդպէս էլ կայ, որ տեղակայել եմ այդ ծրագիրը)։ ու ես դեռ պէտք է երախտապարտ լինեմ, որ իրենք իմ տեղը գործ են արել, կանխատեսել են, որ իմ պէս յիմարի դուր պէտք է գայ որ իր նկարները արդեն ամպի մէջ են։
իսկ ինչո՞ւ էի պաշտօնական ֆլիքր «ափը» փորձում։ քանի որ ազատ ու «նատիւ» «ջոքր» անունով ծրագիրը որ ունեմ իմ յոլլայի մէջ, այնքան էլ լաւը չէ, ուզում էի տեսնել, ուրիշները ո՞նց են ապրում։
պարզ է եւ արժանի չէ նշելու, որ ես, բնական է այդ պաշտօնական փակ ֆլիքրը անմիջապէս հանեցի։ բայց խնդիրը մնում է։ գոյութիւն չունի ապակենտրոնացուած ձեւով նկարներ առցանց պահելու համակարգ։ մեդիագոբլինը դեռ սղոցում են, ու տպաւորութիւնս այն է, որ առանձնապէս ուժեղ տղաներ չեն աշխատում այդ նախագծի վրայ։ բացի դրանից մի հատ գոբլին էլ լինի, դա խնդիր չի լուծի․ այն կարող է շատ այլ ոչ հաճելի յատկութիւններ ունենայ։ մի քանի նման նախագիծ է պէտք, որ ընտրել լինի։
#սեփականատիրական_ծա #ազատ_ծա #ծա #ծրագրեր #ֆլիքր #ամպեր #ամպ #մեդիագոբլին #ընտրութիւն #մրցակցութիւն