2015-09-22-1658863

Մեզ մօտ «Y» սերունդ չի, մեզ մօտ «Կ» սերունդ է։ «Կայֆաւատ» բառից։ Որը չափում է իրենց ապրած օրուայ արդիւնաւէտ լինելը նրանով, թէ ինչքան «կայֆ» է ստացել։

Եթէ այդ «կ» մարդիկ տեխնիկական եւ լեգալ խնդիրներ չունենային թմրադեղեր ստանալու հետ, ապա շուրջօրեայ ուղեղին դրանցից կը մատակարարէին։ Ու այսպէս «էշացած» կապրէին։ Գուցէ այդ պատճառով էլ այնքան սիրուած է «վիրտուալ» իրականութիւնը։

Ու իմ ապագայի տեսութիւնն, իմ հակաուտոպիան սա կը լինէր՝ նոր հասարակութեան մէջ բոլորը կը նստեն նախ հոլո֊ոսպնեակների, յետոյ հոլո֊կոնտակտային֊ոսպնեակների, յետոյ ձեւ կը գտնուի անթել ձեւով այդ ամէնը հաղորդել ուղեղ։ Դա նախ շատ կիրառելի յատկութիւններ ունի, ու հոլո֊մարդիկ կանուանեն նրանց, ով դրանից խուսափում է յետամնաց, եւ անցեալից կառչող։ (իրենց մէջ իրօք կը լինեն յետամնաց մարդիկ շատ քանակութեամբ)։ Ինչպէս հիմա ասում են, որ էլեկտրոնային գիրք չսիրողները յետամնաց են։ Ու այդ վիրտուալ իրականութիւնը, իհարկէ, էլ․ գրքերի պէս չի լինի drm֊ից ազատ։ Ամէնը կը լինի դրա տակ, կապուած է լինելու կորպորատիւ սերուիսների(sasss) հետ՝ վիրտուալ դրայւ, վիրտուալ խոհանոց, ամէն ինչ։ դու վճարում ես խոհանոցի համար, ստանում ես քո «չոր կերը», բայց ափսէի վրայ տեսնում ես սպանիչ մի բան, լեզուիդ վրայ էլ սպանիչ համ է լինելու։ ու մենք վճարելու ենք ամէն պիքսելի համար, եւ ամէն գրամմ թմրանիւթի համար, որոնք մեր կեանքը զարմանահրաշ են դարձնում։

Այդ վիրտուալ զարմանահրաշը ինքնին թմրանիւթ է լինելու։ Դրանից ոչ մէկ իր կամքով չի ուզի հրաժարուել։ Իհարկէ, թմրանիւթերի վրայ նստելը առողջութեան խնդիրներ կառաջացնի, բայց դա էական չէ, քանի որ մարդիկ վատ չեն զգալու իրենց՝ ընդամէնը աւելի շատ են վճարելու թմրանիւթերի համար, որ այս կամ այն հիւանդութեան սիմպտոմներն են ծածկում։

կարող եմ երկար զարգացնել թեման, պատկերացնում եմ ամէնը, կրթութիւնը, դասակարգերը, բայց չարժի, քանի որ «կ» հասարակութեան մարդիկ այսքանն էլ դժուարութեամբ են կարդում, պէտք է թուիթի պէս կարճ գրառում անել, ու պարտադիր՝ ծիծաղելի, որ կարդան, քանի որ դէ պէտք է «կայֆ» լինի։ ու «կայֆի» մատակարարողն է հարգուած, տժժացողն է հարգուած։ ոչ թէ այս ձեւ «աբիժնիկ» լինի։

#հակաուտոպիա #սերունդ #կայֆ #կայֆաւատ #տեխնոլոգիաներ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ հակաուտոպիա  սերունդ  կայֆ  կայֆաւատ  տեխնոլոգիաներ