2015-09-02-1625784

մի հատ մեծ գրառում անելու փոխարէն, կը փորձեմ մի քանի կարճ անել։ սկսեմ՝

ՌԴ մտնելիս դեռ անհրաժեշտ է այսպէս կոչուած «միգրացիոն քարտ»։ միակ տարբերութիւնն այն է, որ առաջ մենք այն լրացնում էինք, իսկ հիմա իրենք տպում տալիս են «անձնագրային կոնտրոլ» անցնելիս։ այդ քարտը իրաւունք է տալիս մնալ երկրում մինչեւ երեք ամիս։ փաստօրէն, «եւրասիական միութեան» պայմաններում եւս մեր հայրենակիցները ռդ֊ում չեն կարողանում լեգալ մնալ։ պէտք է, ինչպէս նախկինում կեղծեն այդ «միգրացիոն քարտերը», կամ դուրս գան մտնեն ռդ ամէն երեք ամիսը մէկ։

երբ մտնում ես հիւրանոց, ու հհ քաղաքացի ես, իրենք քեզ պէտք է «գրանցեն», այսինքն հանում են քո տեղը գրանցման թուղթ, ու տալիս են, որ քեզ հետ ման տաս, որ ոստիկանները տեղ չունենան կպնելու։ այսինքն, ինչպէ՞ս է նորմալ պետութիւններում։ մտար երկիր, ինչ ուզում ես արա, որտեղ հարմար է՝ ապրիր, ու պետութեանը պէտք չէ իմանալ որտեղ ես դու կոնկրետ գիշերելու։ իսկ այստեղ իրենց պէտք է։ ու դու զգում ես, որ իրենց պէտք է, ու մեծ եղբոր աչքը քո վրայ է։

#ռուսաստան #պետերբուրգ #անկապ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ռուսաստան  պետերբուրգ  անկապ