քեզ թւում է ես յատուկ ծուղա՞կ եմ սարքում, յետոյ թաքնւում ու սպասում, ինչպէս ես վրայով քայլելու որ քեզ բռնեմ ու պահեմ։ ընդմիշտ։
չէ, ես պարզապէս ուզում էի կիսուել որ ժպտաս։ աւելի կուզէի պատճառ չլիներ ուզել։
իսկ քեզ թւում է ծուղա՞կ եմ սարքում։ ապա այդպէս էլ ինձ չիմացար։
—————————————————
ես ունեմ երկու շուն։ երկու գերմանական հովուաշուն։
հիմա ձմեռ է, սենեակում ցուրտ է, ու մէկն ունի ստուարաթղթից մեծ տուփ, մէջն է մտնում, ու քնում։
կամ պարզապէս երբ տուն մարդիկ են գալիս, ու նա իրենց տեսնել չի ուզում։
իսկ միւսը չունի։
այս գիշեր նա էլ «բուդկա» ունեցաւ, իրեն էլ սարքեցի։
չեմ սիրում որ այնպէս է ստացւում, որ ուրիշն է շանը հանում։
ասենք նա միշտ շանը արձակում է, իսկ շունը իրան չի լսում, ու կարող է փողոցն անցնել, վազել։
հիմա նստած անհանգստանում եմ։
շուտ գային, տուփն էլ տեսներ ուրախանար։
ու տենց