2014-11-24-1164880

մանր կաթիլներ ապակու վրայ։ շատանում են։ իրենց մէկ է՝ ներկւում են ստոպերի, գովազդի, լուսակիրների գոյներով։ կարմիր, կանաչ, դեղին։ երբ երկուսը միանում են, ծանրանում, արցունքի պէս սահում ներքեւ։ ինչո՞վ չի գեյմ օֆ լայֆ։

բոլորն ուշանում են։ դու շուտ ես դուրս եկել, բայց մէկ է կուշանաս։ խցանումներ են։ շտապ օգնութիւնն էլ է ուշանում, դարձնելով կաթիլները կապոյտ ու մարող։ շուտ ես ծնուել՝ միեւնոյն է հասցրիր ուշանալ։ նոյնիսկ աւելի շատ։

— բարեւ ձեզ։

— լկտի՛, ստուգողականի՞ն էլ ես ուշանում։ ոչ մի յարգանք։ չես գրի։

— լաւ։

— ի՞նչ լաւ։

— լաւ, չեմ գրի։

#ուտենց #ստուգողական

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ուտենց  ստուգողական