2014-11-22-1162149

Յիշում եմ մափեթ շոու֊ում խոզ տիեզերագնացը քայլում էր ծառուղու միջով, ու երգում՝ «ես երգում եմ ծառերին, իսկ նրանք ինձ չեն լսում», իսկ ծառերն իրար ասում էին՝ «էլի եկաւ երգելու, թռանք» ու փախչում էին տարբեր կողմեր։ Խոզը մնում էր շփոթուած առանց ծառերի հաւանութեան։

Այդպէս էլ մենք, կիսւում, խօսում ենք մարդկանց, կամ ֆեյսբուքի, թուիթերի հետ։

Եւ հակում ունենք մեզ «արբիտր», դատաւոր նշանակելու։ Լինի նա մարդ կամ շոգենաւ սոծիալական ցանց։ Իրենից է կախուած ես լա՞ւն եմ, նա է որոշում ես ինձ լաւ զգամ թէ չէ։ Նա պէտք է հաստատի կամ ոչ իմ միտքը, գրածը, որ գուցէ իմ միտքը չէ, կարեւորը նա հաստատի։

#ուտենց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ուտենց