2014-10-30-1120101

Դաւիթն է գրում․

Քարվաճառի շրջան մտնելուց մոտ 30-40 կմ հետո կա մի մաքսատուն: Քանի որ երբեւէ չեմ տեսել, որ այնտեղ մեքենաներ կանգնեն և ստուգումներ իրականացնեն, միշտ կարծել եմ, թե այն ձեւական բնույթ է կրում…

Սակայն այսօր ես ստիպված էի մաքսատանը գրանցել շինանյութն, իսկ մեր վարորդն, ով Վարդենիսից Արցախ բազմաթիվ անգամներ բեռներ է տեղափոխել, ասաց որ, եթե մեկ անձի կողմից ներկրվող ապրանքի ընդհանուր արժեքը հասնում է մեկ միլիոն դրամի, նա պարտավոր է Ստեփանակերտում որոշակի հարկ մուծել… իսկ շինարարության ընթացքում ես հաստատ միլիոն դրամից ավելի ներմուծում եմ անելու… էլ չեմ ասում ապրանք ներկրողների մասին…

http://makenas.livejournal.com/25213.html

#Քարվաճառ #միացում #արցախ #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ Քարվաճառ  միացում  արցախ  ազատութիւն