պատմութիւն թափւող մազերի մասին

ուրեմն, մէկը գնում է գործուղման նահանգներ, այնտեղ այնպէս է ստացւում, որ թռիչքը հետաձգւում է, իրեն աւիաընկերութիւնը ապահովում է մի փաթեթով՝առաջին անհրաժեշտութեան իրերով, ասենք՝ ատամի խոզանակ, մածուկ։

յետոյ հասնում է, աշխատում է, վերադառնում է երեւան, ու բողոքում է, որ մազերը թափւում են, թրաշն էլ է թափւում, ու բոլորը տեսնում են, որ մոռուքի վրայ բաց տեղեր կան։

յետոյ պարզւում է, որ նա այդ աւիաընկերութեան տուած փաթեթի միջի, ինչպէս իրեն թւում էր, շամպունն է օգտագործում, որն իրականում սպիտակացուցիչ էր։

դրա վրայ գրուած էր՝ «բլիչ», այսինքն՝ «ժաւելի» պէս բան էր։

ահա

եւ այդպէս

պիտակներ՝ պատմութիւն