էն որ «լուրջ մարդ» ֆիլմում ռաբին ասում է՝ «տես պառկինգը, տես ինչ հաւէս է», ես չէի հասկանում։ իսկ հիմա, նայելով Երեւան Մոլի պառկինգին, ու տեսնելով նաեւ դրա հետեւի ետնախորշերը ես հասկանում եմ, որ այս պառկինգը վերջն է։ այն գոնէ ինչ֊որ ձեւ դիզայն է արուած, նախագծուած է, ի տարբերութիւն այն «աւելի անճաշակ տան նախագիծ» մրցոյթի թեկնածուների։
ես գնահատում եմ այս պառկինգը, երբ նայում եմ նրան, ու ուրախանում, եւ հասկանում եմ վեհութիւնը աստծոյ։ իրականում հաւատում եմ, որ մարդու դիզայնը, թէկուզ կորպորատիւ կապիտալի միջոցով, կարող է լաւ բաներ ստանալ։ Եթէ ոչ շատ լաւ, բայց գոնէ այս պառկինգի պէս, գիտէք, արդեն լաւ է, քանի որ հարցն, ընդհանուր առմամբ այն է, թէ ինչի հետ ենք համեմատելու՝ գիտենք ինչի հետ։
#երեւան #դիզայն #պառկինգ #լուրջ֊մարդ #նախագծում #կայանատեղ #կապիտալ #հասարակութիւն #ճարտարապետութիւն #քաղաք