2014-04-16-722909

— Չգիտեմ,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Գուցե նրանով, որ կատուներն էլ են շերտավոր, նավաստիներն էլ։ Նրանց շապիկները շերտավոր են։

Կատուն համաձայնում է։

— Ինձ դուր է գալիս այդ ազգանունը՝ Մատրոսկին։ Ե՛վ ծովային է, ե՛ւ լուրջ։

Նա այնքան է ուրախանում, ազգանուն ունենալու համար, որ նույնիսկ ուրախությունից ժպտում է։ Ավելի խորն է ընկղմվում պայուսակի մեջ ու սկսում է փորձել իր ազգանունը։

«Հեռախոսի մոտ կանչեցեք, խնդրեմ, կատու Մատրոսկինին»։

«Կատու Մատրոսկինը չի կարող մոտենալ հեռախոսին։ Նա շատ զբաղված է։ Պառկած է վառարանին»։

Եվ որքան շատ էր փորձում, այնքան ավելի էր հավանում իր ազգանունը։

աղբիւր

#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #կատուներ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ մէջբերում  քաղուածք  զրոյց  գրականութիւն  գրքեր  քեռի֊ֆեոդոր  կատուներ