2013-08-09-320173

Ճաշարանում հերթ եմ կանգնած՝

— Ներողություն, ձեզ մի րոպեյով,— ասում է սեղաններ մաքրող չաղլիկ, կլորիկ կինը։

— Ի՞նձ,— ասում եմ ես, չհավատալով, որ իմ մասին է։

— Այո, այո։

— Ի՞նձ

— Հաաա

— Ի՞նձ

Հերթս անցնում է, ես մոտենում եմ։

Նա ցույց է տալիս հեռախոս, որին գրված է «Ֆլայ», ու հարցնում․

— Իրա վրա կարելի՞ է սքայփ տեղադրել։

Ես հիշում եմ, որ խոհարարի մոտ նկատելով ն900, ասել եմ նրան, թե ինչ լավ խելախոս ունի, ու մի երկու հարցով օգնել, նույնիսկ տեղադրել եմ համայնքի արված լավացումները (քոմյունիթի ԷսԷսՅու), ու հավանաբար, այդ պատճառով է ինձ դիմում։

— Հմ, իսկ ի՞նչ ՕՀ է՞ իրա վրա, անդրոիդ է՞, — հարցնում եմ։

— Չգիտեմ, ամուսինս է նվիրել…

Այդ պահին մոտենում է ճաշարանի կառավարիչը ու ցրում նրան, ասում է, դա ամեն մեկն էլ կարող է անել, նա վեհ մասնագետ է, տենց բաներով չի զբաղվում։ Մերոնք արդեն անցել էին, ու ես միացա իրենց։

Հաջորդ օրը գնացի տեսնեմ, թե ինչ է այդ «Ֆլայը» իրենից ներկայացնում։ Նա չէր սպասում, որ կերեւամ։

Շատ անդրոիդանման ինտերֆեյս ուներ, բավական արձագանքող էր։ Բայց ոչ մի մենյուական տեղ չգտա, թե ինչ ՕՀ է, որն է բիլդի համարը։ Օպերա մոբայլ կար, մտա ինչ֊որ կայք, որ ասում է զննիչի յուզեր ագենտը։ Պարզվում է՝ ՆուքլեուսՕՍ, «մենթորի» օհը, ես արդեն տեսել եմ այն մի չինաֆոնի վրա։ Ահագին լավացրեն են։ Բայց դե, սքայփ պորտ արած չի։ Զարմանալին այն էր, որ այդ Ֆլայը ուներ մարկետ, ու այդ մարկետում շատ քիչ բան կար, մի քանի հիմար խաղ, որ վաճառվո՛ւմ էր, այն էն դրամով։ Ասենք՝ 350 դրամ մի խաղի համար։

Ես էլ չպատմեցի իրեն որ սքայփը լավ բան չի, ու ասենք ես չեմ օգտագործում, քանի որ մեկ է իր սարքի համար ոչ մի այլընտրանք չէի գտել։ Գուցե ջ2մե ջաբեր կլիենտ գտնեի, բայց նա տեքստ հավաքող չէր ըստ երեւույթին, իրեն ձայնն էր հետաքրքրում։ Հիմա բարեւում է, դեռ մի ամիս կշարունակի բարեւել, կարծում եմ։ Խոհարարի հետ այդպես էր։

#ճաշարան #մոբայլ #խելախոսներ #սքայփ #նուքլեուս֊օհ #ազատ֊ծա #պատմություն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ճաշարան  մոբայլ  խելախոսներ  սքայփ  նուքլեուս֊օհ  ազատ֊ծա  պատմություն