2013-06-20-261333

Ի պատասխան բարեկամներիս խոսակցություններին, որ պետք է շտապ տեղափոխվել արտասահման, կամ գոնե Մոսկվա, ես առաջին անգամ մտածեցի Հայաստան տեղափոխվելու մասին, չնայած նրան, որ միայն այդ մտահղացման հնչեցումը Թբիլիսիի հայերի մոտ անմիջապես հետեւում էր կծու էմոցիաների եւ արհամարհանքի ցայտուկ։ «Տղա ջան, բա դու գոնե մեկ անգամ Հայաստանում եղե՞լ ես։ Գիտե՞ս ինչպե՞ս են այնտեղ վերաբերվում նորեկներին ու հայերեն չիմացողներին։ Գիտե՞ս որ երեւանցիները՝ վայրի եւ գավառական ժողովուրդ են, ովքեր աճեցնում են կանաչի Մինիստրների Խորհրդը տանիքին։ Դու կույր ես, ու չես տեսնում, որ հայերը չունեն ապագա Հայաստանում» — ահա ինչեր էի ես լսում շատ ու շատ Թբիլիսցի հայերից, ինչպես ընտանիքի ընկերներից, այնպես էլ պատահական ծանոթներից։ Իրենց բոլորի մեջ կար ինչ֊որ անչափ խեղճ ու նողկալի բան միաժամանակ։ Աշխարհընկալման տգեղ այլասերում, պատվի ու ազգային արժանապատվության բացակայություն, համայնքի՝ ինքնասիրահարված քաղքենիների անկամք ու աննպատաք կյանքը՝ ահա ինչպես ինձ ներկայացան իմ հայրենակիցները Թբիլիսիյում։

http://www.aniv.ru/archive/24/obretenie-armenii-aleksandr-kananjan/

#հայրենադարձություն #Թբիլիսի #հայեր #համանք #Երեւան #կանաչի #ապագա #Հայաստան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ հայրենադարձություն  Թբիլիսի  հայեր  համանք  Երեւան  կանաչի  ապագա  Հայաստան