Արցախցի երեխան կասի՝ «Աստղիկը քինաան ա շկոլը, վեր կիրիլ լ յավ սըվըրէ»։ Նույնը գրական արեւելահայերեն՝ «Աստղիկը գնալու է դպրոց, որպեսզի գրել լավ սովորի»։ Նույն արտահայտությունը գրաբարով՝ «Աստղիկ ի դպրոց երթիցէ, զի բարւոք գրել ուսանիցի»։ Այլ օրինակ։ Հադրութի երեխան կասի՝ «Օզիս ըմ տոն քինիմ, վեր օտիմ»։ Գրական արեւելահայերեն՝ «Կամենում եմ տուն գնալ, որ ուտեմ»…։ Գրաբար՝ «Կամիմ ի տուն գնալ (երթալ), զի կերայց (ուտիցեմ)»։
http://www.aniv.ru/archive/24/obretenie-armenii-aleksandr-kananjan/
#հայերեն #արեւմտահայերեն #արեւելահայերեն #գրաբար #քանանեան #հոդված #անիվ #պատմություն #հայրենադարձություն