մի համալսարանում, ոչ էն կոոպերածիվ համալսարաններից, այլ բավականին վեհ համալսարանում, երբ ցանցային կամ ադմինական որեւէ խնդիր է լինում, դիմում են․․․ տերտերին։
Այո, կանչում են տերտեր։
Տենց տերտեր գիտեն ով տեխնիկական կրթություն ունի, բայց դե տերտեր է, ամեն մեկն էլ իր համար մի ձեւ է գտնում գոյատեւելու, ով ոնց կարող է։ Մարդ կա գողություն է անում, մարդ կա Շմիդտ լեյտենանտի որդի զոհված ազատամարտիկի կին է ներկայանում, մարդ էլ կա կնունք ու պսակադրությամբ է փող աշխատում։
Այսպես, երբ մի քանի խնդիր կուտակվում է, տերտերին կանչում են, ու նա այս անգամ ազնիվ իր փողն աշխատում է, գնում։
Նույնիսկ երեւի որպես բոնուս օրհնում է սարքերը, սվիթչերը, քթի տակ շարական փսփսալով։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Իսկ մի այլ վեհ համալսարանում, ղեկավարներից մեկը հանձնարարեց դասախոսներից մեկին, որ նա նոր առարկայի սլայդեր պատրաստի։ Դասախոսը մտածեց, փորփրեց ինտերնետում, ու տեսավ որ վիքիփեդիայում եղած տեղեկատվությունը այնքան սպառիչ է որ լրիվ բավական է դասախոսությունները պատրսաստելու համար։ Այդպես էլ արեց, սլայդերը պատրաստեց վիքիփեդիայի տվյալներով։
Հետո նրան հարցրին, բա աղբյուրը ո՞րն է։ Ասաց՝ վիքիփեդիան։ Ու ստեղ «ղեկավարությունը» վախեցավ․ ասացին չէ, այնտեղ քոփիրայթի բանի հարցեր կլինեն, մեզ կդատեն, բան ման։
Արի, ասացին դասախոսին, դու ավելի լավ է էդ քո կարեւոր վիքիի տեղը, մի երկու անկապ վարեզ ռուսերեն դասագիրք քաշիր, ռուսները տենց չեն հետեւում, թարգմանենք, ոչ ոք չի իմանա, դատի չեն տա։
վարագույր
ու տենց