պատմություն տղամարդկային սոլիդարության մասին

Մի անգամ ես, ասենք, Նարեկի ու Համլետի հետ էի։

Նարեկը տանում էր կորուստ, ու տանում էր բավականին ծանր։

Իր աղջիկը քիչ է, իրան թողել էր, մի հատ էլ տղա էր գտել։ Նարեկը բացասման մեջ էր, բնականաբար։

Կողքից շատ հեշտ է ասել՝ բացասման մեջ էր։ Շատ հեշտ էր ինձ «բանական» փորձել բացատրել

– դե չի ուզում, ուրեմն չի ուզում։

կամ

– ուրեմն այդ տղան իրան ավելի շատ է սազում քան դու, իրա հետ ավելի լավ է։ ամեն ինչ այնպես է ինչպես պետք է լինի։

հիմա գրելիս ես հասկանում եմ որ նա ինձ պետք է սպաներ տեղում սենց բառերի համար։

ու այդ պահին խառնվում է Համլետն, ու ասում։

– էդ տղուն պետք է տեսնել։ նա հեչ լավ բան չարեց։

– ինչի՞ համար – զարմանում եմ։

– դե, ուրիշի աղջկա ուղեղը կերավ, տարավ – բացատրում է Համլետը։

– առաջինը, չկերավ, չստիպեց։ նա է որոշել։ – հետո շրջվում եմ Նարեկին – ու առհասարակ, դու ազատ մրցակցությանը կողմ էիր։ Ահա քեզ, ազատ մրցակցության օրինակ։

Նարեկը կրկին զսպեց ինձ սպանելու ցանկությունը։ Զարմանալի տղա է, ազնիվ խոսք։ Ես չէի դիմանա։ Նրան ինչ է պետք, ես ինչ եմ ասում։

– բայց պետք է լինի տղամարդկային միասնություն, սոլիդարնոսծ – առարկեց Համլետը։

– ահ սոլիդարնոսծ – ասացի ես, ու աղմկոտ քաշեցի թեյս շրթունքներով։

Անցավ մի տարի։

Նարեկը հանդիպեց լրիվ նոր աղջկա, ու մինչեւ մազերի ծայրերը սիրահարվեց։ Մի քանի ամիս անց նրանք արդեն միասին էին ապրում։ Նարեկը, թվում էր, ինքնաակտուալացման ուղղու վրա էր։

Անցավ եւս մի կես տարի։

Մի անգամ տեսա նրան, ու նա այնքան վատ էր, որ ինձ չոր ցրեց։

– ներիր, հավեսդ չունեմ։

– օկ, ասացի։

Անցավ եւս մի քանի ամիս։

Նարեկի հետ եմ խոսում։ Ասում եմ, բա ո՞ւր է Համլետը չի երեւում։

– Դե․․․ գիտես, նրանք ընկերուհուս հետ․․․ սիրահարվել են իրար, ու տենց։

Ու դա նա է ով խոսում էր տղամարդկային սոլիդարության մասին՞։ Հավատս չէր գալիս։

Հիանալի է, մտածեցի, պարզապես հիանալի է։

ու տենց

պիտակներ՝ պատմութիւն