ասք հանրաքվեի մասին

Ուզում եմ պատմել որտեղից եղավ այդ սեպտեմբերի 21-ը։ 1991 թվի մարտին Հայաստանում հայտարարվեց հանրաքվե, որ պետք է անց կացվեր վեց ամիս անց, սեպտեմբերի 21-ին։ Գիտե՞ք ինչի հենց վեց ամիս անց։ Որովհետեւ այն ժամանակ ոչ մեկի հավատը չէր գալիս, որ ԽՍՀՄ-ը փլուզվելու է։ Գերմանիայի կանցլեր Կոլը ասել էր որ կընդունի մերձբալտյան պետությունների անկախությունը, իսկ եթե դա աներ Գերմանիան, ապա միջազգային ճանաչումը հեռու չէր լինի։ Ուկրաինան եւ Բելարուսը արդեն իսկ ՄԱԿ-ի անդամ էին, ու գուցե դրանց դա օգներ։ Հայաստանը ոչ ՄԱԿի անդամ էր, ոչ էլ Մոլոտով-Րիբենթրոփ պակտի սուբյեկտ։ Իսկ ինչպես հիմա ասում են որ Կոսովոն Արցախի համար պրեցեդենտ չէ, այնպես էլ նրանց անկախությունը Հայաստանի համար պրեցեդենտ չէր լինի։

Այնպես որ ԼՏՊ-ն որոշել էր (ենթադրում եմ որ նա) որ պետք է հասնել անկախությանը հենց ԽՍՀՄ օրենքներին համաձայն։ Ի՞նչ են անելու, ո՞նց են խոչընդոտելու եթե մենք իրենց իսկ օրենքով ամեն ինչ անենք։ Ի դեպ, Հայաստանը երեւի թե միակ ԽՍՀՄ հանրապետությունն էր որ կարող էր ԽՍՀՄ օրենքի պահանջները կատարել։ Ըստ այդ օրենքի, պետք էր հայտարարել հանրաքվե, անց կացնել այն վեց ամիս անց, եւ արդյունքում, ամբողջ բնակչության 75%-ից ոչ քիչը պետք է հավանություն տար անկախ Հայաստանի գաղափարին։

Ինչու՞ դա կարող էր անել միայն Հայաստանը։ Որովհետեւ այլ խորհրդային «ռեսպուբլիկաներում» արդեն շատ էին ռուսները ոչ լոկալ էթնոսների ներկայացուցիչները։ Օրինակ, Ղազախստանում ղազախները կազմում էին ընդհանուր բնակչության երեսուն տոկոսը, իսկ Լատվիայում միայն բնակչության կեսն էր էթնիկապես լատվիացի։ Այնպես որ Լատվիայում անց կացրին պլեբեսցիտ, ու հազիվ հավաքել էին իրենց 50%-ից շատ ձայները այն էլ քվեարկողների թվից, ոչ թե բնակչության ընդհանուր կազմից։ Հայաստանը ամենամոնոէթնիկ խորհրդային հանրապետությունն էր։

Այն ժամանակ, ինչպես եւ հիմա շատերը անկախությանը դեմ էին։ Նրանք ասում էին, մեզ թուրքերը կկտրեն, մենք ի՞նչ ենք անելու առանց մեծ եղբոր՝ Ռուսաստանի։ Այդ մտքերը, իմ կարծիքով, ահագին սառեցրին հենց ԽՍՀՄ զորքերը, որ շատ շուտով հայտնվեցին Երեւանի փողոցներում։ Օպերայում, ու ամբողջ կենտրոնով ռուս զինվորներ էին։ Ու դա բնավ հաճելի չէր ու դա ահագին փոխեց մարդկանց։

Բացի դրանից ԽՍՀՄ-ը որոշեց լուծել Արցախի հայերի խնդիրը դրանց տեղահանելով խորհրդային զորքերի օգնությամբ։ Սկսվեց «կոլցո» օպերացիան Ադրբեջանում։ Խորհրդային զինվորին հավատքը այնքան էր, որ արցախցիներից շատերը, ով կարող էր պայքարել ադրբեջանի օմոնի դեմ, հանձնում էին զենքը խորհրդային սպաներին։

Հետո, ամառը ես մի օր արթնացա, ու տեսա որ կենտրոնական հեռուստատեսությամբ ու նույնիսկ Ռոսիա ալիքով ցուցադրում են «կարապների լիճը»։ հետո հայտնվեց Միտկովան, ու այնքան տխուր ասաց որ այժմ մենք կդիտենք «ԳԿՉՊ» կոմիտեի հայտարարությունը, որ բոլորը անմիջապես հասկացան որ շատ վատ բան է եղել։ Վրեմյա ծրագրի ութսունականների շապկան վերադարձավ։ Մեր հեռուստատեսությամբ հիշում եմ Վազգեն Մանուկյանի ելույթը, ով ոչ անիմաստ դուխ էր տալիս, ոչ էլ ասում էր որ ամենը լավ է։ Բոլորը սպասում էին։

Մենք լավ զգացինք որ մենք անկախ չենք։ Ու հիմա, եթե ԽՍՀՄ ղեկավարները Կրյուչկովն ու Յազովն են լինելու, ապա վերջ ազատություններին, վերջ Արցախյան եւ ազգային ազատագրական պայքարին։ Մենք այլեւս կոնտրոլ չունենք։ Մենք կրկին զգացինք ինչ կարեւոր է լինել անկախ Մոսկվայում կատարվող իրադարձություններից։

Մեր բախտը բերեց, ու Ելցինը կարողացավ տիրապետել իրավիճակին, իր կողմից էր «ալֆա» խումբը, ժողովուրդը դուրս եկավ պաշտպանել սպիտակ տունը, ՌՖ կառավարությունը, մոտեցող տանկերից, պատրաստեց բարիկադներ։ Ելցինը բերեց Գորբաչյովին հետ Մոսկվա, կողմպվեց իր հետ սենյակում մի երկու օրով ու բացատրեց որ աշխարհը փոխվել է։ Ես հիշում եմ երբ հավաքվեց ԽՍՀՄ ազգային պատգամավորների խորհուրդը ու ընդունեց ԽՍՀՄ լուծարվելու մասին որոշումը։ Ես շատ անհանգստանում էի որ չեն ընդունի։ Հա։

Ինչպես տեսնում եք այդ վեց ամսվա ընթացքում լիքը բան է եղել։

Ու սեպտեմբերի քսանմեկը արդեն տոն էր բոլորի համար ու մարդիկ շատ ուրախ էին որ մասնակից են դառնում իրենց երկրի անկախությանը

Դա իրական տոն էր բոլորի համար։

Ես մոտ տասներեք թե տասնչորս տարեկան էի, ու գնացի քվեարկելու նույնիսկ իմ հեռու հերեղբոր հետ իր համար, ով գնում էր Հայաստանից որովհետեւ իր կինը ռուս էր, ու նրանք որոշել էին տեղափոխվել Ռուսաստան։ Ինձ թույլ տվեցին վերցնել թերթիկը եւ տանել նետել այն։

Հ մեկ ալիքով ցույց էին տալիս Շվարցի վիշապին

Գովազդ անել այլեւս չէր կարելի, իսկ ֆիլմ ցույց տալ կարելի էր ։Ճ Բայց ֆիլմը ազատության մասին էր, ազատության գլուխներում։

Հետո, երկու օր անց Հայաստանը հայտարարեց անկախությունը։ Մենք չէինք սպասում որ դա կլինի այնքան շուտ։ Ըստ ԽՍՀՄ օրենքի պետք է սկսվեր գործընթաց որ պետք է տեւեր հինգ տարի։ Բայց ԽՍՀՄ-ը այլեւս գոյություն չուներ ։

Բայց ժողովրդի համար տոնական օրը հենց հանրաքվեն էր։

Ու շատ լավ է որ անկախության տոնը դա խորհրդարանում հռչակելու օրը չէ այլ հենց հանրաքվեի օրն է։

Շնորհավոր՛

ու տենց

պիտակներ՝ անկախութիւն  միջոցառումներ  պատմութիւն  քաղաք