պատմություն փեյփալի մասին

Նենց հավես ուրախ գործ ենք անում, ու մեզ օգնության է եկել մի ամբողջ պաշտոնական դելեգացիա իսկական Միացյալ Նահանգներից։ Հետներն էլ նատուրալիզացված հնդիկ, Ութփալ անունով, ՄՆ քաղաքացի։

Ճիշտ է, ի սկզբանե նախատեսնվում էր, որ կգան իսկական հնդիկներ, Հնդկաստանից, ուր ի տարբերություն Բրազիլիայի, բնակվում են վայրի կովեր։ Բայց արի ու տես, ՀՀ դեսպանատան աշխատողը Նյու Դելիյում, ով պետք է վիզան խփեր, թարսի պես արձակուրդ էր գնացել, այնպես որ նրանք ժամանակին գալ չկարողացան։ Հեշտ չէ, պարզվում է Հայաստան գալ տարբեր Հնդկաստաններից, պետք է դեռ բախտը բերի։

Ինչեւէ, հանդիպումները անցնում են ջերմ եւ բարիադրացիական մթնոլորտում, նույնիսկ ուրախ։

Բացի արտասահմանյան հյուրերից մեզ մոտ նաեւ պտտվում են մի տեղական ֆիրմայի մոնտաժնիկներ, լար են քաշում, բան ման։

Նրանք էլ Ութփալի հետ ծանոթացան, ու այն կողմերում հա լսվում է՝

– Փեյփալ ջան, քեզ նեղություն տանք, մի քիչ էս կողմ․․․ ահա, հա Փեյփալ ջան, էս լարն էլ մի րոպե կպահե՞ս։ Այ սենց։

Փաստորեն, փեյփալը հայ պրոլետարին ավելի հարազատ է դարձել քան զիտան հնդկական անունները։

ահա

ու տենց

պիտակներ՝ կառոշի  պատմութիւն