Արդեն Բերձորից սկսած փողոցներում կախված էին տոնական դրոշակները։ Ես դեռ չէի հասկացել որ այս դրոշակները նույնպես մի տեսակ ԽՍՀՄ արձագանք են։ Իսկ սա Ստեփանակերտի առաջին իմ լուսանկարած շենքն է։
Դեպի բարքեմփ, առաջին հերթին գրանցվելը եւ մայկա տռուսիկ կասծյում շլվար ստանալը։
ծանոթանում եմ այլ հյուրերի հետ, սոցիալիզանում։
– դու բլոգեր ես՞ – հարցնում են։
Բլոգեր բառը այնքան օտար է հնչում իմ ականջի համար, նույնիսկ ավելի օտար, քան աստրոնավթը։
– մատյան եմ վարում – պատասխանում եմ։
– մասնագիտությունը՞
– ծրագրավորող
– ահ․․․ ծրագրավորող – ու բլոգեր աղջիկները լքում են ինձ փնտրելով ավելի հետաքրքիր, բլոգեր տեսակի մարդկանց (հոմո բլոգիենս)։
Եւ իրոք, ի՞նչ գործ ունեն ծրագրավորողները բարքեմփում պարզ չէ, բայց նրանք նախանձելի հաստատակամությամբ այցելում են նման միջոցառումները։
Տպվածը մի տեսակ սոց ռեալիստական տեսք ունի, բայց ես դեռ չեմ հասկանում որ դա պատահական չէ։
Բարքեմփը կազմակերպում է Արցախյան ՏՏ կենտրոնը։ Ահա եւ նրանց գրասենյակը, ուր հյուրերը ժամանակավոր պահեստավորում են պայուսակներն ու ուսապարկերը։
Ես կրկին դեռ չեմ հասկանում ինչ է կատարվում շուրջս, ու հիանում եմ շենքի ռետրո վիճակով։
Բնական է, որ «Ж» տառը զարմացրեց, վաղուց սենց բան չէի տեսել։ Ընդ որում տղամարդկանց զուգարանի մոտ «Մ» տառ չկար, երեւի համարեցին որ այս դեպքում միայն նշանը բավական է։
ՏՏ կենտրոնը զբաղեցնում է մի սենյակ, ուր կա կլոր սեղան, ու սպասարկիչ՝
Այս _հայ_ատառ _հայ_տարարությունը ներշնչեց վստահություն։ Սեղանի շուրջը հարմարվել էին եկած հյուրերը, ստուգում էին փոստ, գրառումներ անում։
Ես կպա կենտրոնի արագ վայֆային, քաշեցի ռեգիոնի ազատ քարտեզը խելախոսի մեջ, ու արդեն պատրաստ էի զբոսնել Ստեփանակերտով։
Դուրս եմ գալիս շենքից, եւ ահա՝
Սա ի՞նչ է։ Ես դեռ չեմ արտահայտվում «ԼՂՀ անկախության տոնի մասին»։ Պարզապես ո՞ւմ համար է գրված։ Հյուրերի՞։ Այստեղ կա՞ն Ռուսաստանից հյուրեր։ էս ո՞ր եմ ընկել Ո՞րտեղ եմ ես առհասարակ։
Այս եւ այլ հանելուկների պատասխանները կիմանաք մեկ շաբաթ անց, այս ժամին։
Մնացեք մեզ հետ։
ու տենց