ես սիրում եմ նայել մարդկանց։ մարդկանց խմբերին, զույգերին, ընկերներին։ ինչպես են իրար հետ խոսում, նայում։ հիմնական մասը, իհարկե չի ուրախացնում ինձ։
բայց ավելի շատ ես սիրում եմ զննել շներին ու իրենց տերերին։
իհարկե, կրկին մեծ մասը տխրեցնում են։ նա չի նկատում իր շանը, իսկ նա րոպեն մեկ նյարդայնացված քաշում է թոկը։ նա քաշում է իր հետեւից շանը, իսկ նա ու շունը լրիվ անկապ են, չնայած որ կապ կա նրանց մեջ։
բայց երբեմն, երբ ես տեսնում եմ շուն, որ տիրոջ դեմքին նայելով է քայլում, ես ուրախանում եմ։ նույնիսկ եթե տերը տխուր է, ու գլուխը իջեցրած անցնում է անձրեւի տակ։ Իսկ երբ շունը հոտ է քաշում սյունից, նա հանգիստ սպասում է այնքան ինչքան անհրաժեշտ է։ Նա գիտի, որ շանը հետաքրքիր է հոտոտել սյունը, ու որ նա դուրս է եկել շան համար, ու որ իրական իմաստը այդ զբոսանքի այն է, որ շունը բացի իր ֆիզիոլոգիական, նաեւ հոգեւոր պահանջները բավականացնի ու ինչքան հավեսը տալիս է սյունը հոտոտի։ Այսինքն նա դա չի գիտակցում, պարզապես հանգիստ կանգնած է, ու երբ ես տեսնում եմ այդպիսի պատկեր, ապա ուրախանում եմ։
ու տենց