ասք կիա մեքենաները չսիրելու մասին

Ու կարծես իր համար հանգիստ ապրում էր, աղջիկներ եւ կայքեր սարքելու պատվերներ կպցնում, երբ նամակ ստացավ, այն էլ մայքրոսոֆթից։ Նամակում գրված էր, որ Մայքի կայքը, mikerowesoft.com-ը հնչողությամբ նման է մայքրոսոֆթ անվանմանը, հետեւաբար հանդիսանում է ապրանքանիշի խախտում։ Այնուհետեւ ուսանողից պահանջվում էր անհապաղ հրաժարվել դոմենից։

Պատկերացրեք, մի գեղեցիկ օր ձեզանից պահանջեն դուք ձեր դոմենից հրաժարվեք։ Այն էլ դոմենից, որը կազմված է ձեր իսկ անունով։ Որովհետեւ դա ինչ որ կորպորացիայի ապրանքանիշին նման է հնչողությամբ։ Նման է ընդամենը։

Ու Մայքը պատասխանեց, որ նրան պետք է փոխհատուցում։

Մայքրոսոֆտը առաջարկեց փոխհատուցում՝ տաս դոլարի չափսով։ Ու այստեղ Մայքի նյարթերը չեն դիմանում, ու նա, մայքրոսոֆթի հանդգնությունից ապշած, պահանջում է տաս հազար դոլար։ Եթե ձեզ այդքան պետք է, վճարեք։ Չէ՝ ես իմ անունով կայքից չեմ հրաժարվի։

Ի պատասխան Մայքրոսոֆթը ուղարկում է դատավորի ստորագրությամբ թուղթ (cease and desist), պահանջելով անմիջապես դադարեցնել անձնական կայքի գոյությունը եւ այլեւս չգործարկել այն։ Cease and desist նշանակում է՝ դադարեցնել եւ ժուժկալել շարունակելուց։ Նամակը բաղկացած էր 25 էջից եւ մեղադրում էր Մայքին հայտնի մեղքերի կեսից մի քիչ շատը կատարելու մեջ՝ մասնավորապես նշելով որ Մայքը հատուկ է այդպիսի անունով դոմեն վերցրել, որպիսի ստիպի կորպորացիային վճարել դրա համար, ու հանեցին նրան սայբերսքվոթեր։ (Դրանք մարդիկ են, ով առնում է լավ դոմեններ ու հետո թանկ թանկ վաճառում նրանց ում դոմենը պետք է գալիս)։

Մայքը չուներ փող մայքրոսոֆթի հետ պայքարելու համար։ Այդ պատճառով նա դիմում է մամուլին, ու ստանում լայն հասարակական արձագանք՝ վեց հազար դոլարի եւ իրավաբանի անվճար խորհրդակցության տեսքով։ Բացի դրանից, Մայքի կայքը այնքան հանրաճանաչ դարձավ, որ նա ստիպված էր այն կանգնեցնել՝ սերվերը չէր դիմանում 250_000 մուտքերին օրը։

Կարճ ընդմիջումից հետո կայքը վերականգնվեց, երբ Մայքը ձեռք բերեց հոսթինգ այլ, ավելի մեծ հզորություն ունեցող պրովայդերից։ Այսպես, հասարակությունը ընդունեց Մայքի խիզախությունը որպես Դավթի պայքարը Գողյաթի դեմ։ Հասարակական կարծիքը փափկացրեց մանրափափուկների քարսրտությունը, եւ նրանք համաձայնվեցին փողզիջումների գնալ։

Մայքը համաձայնվեց հրաժարվել դոմենից եւ ստացավ Մայքրոսոֆթից․ պրովայդեր փոխելու ծախսերի փոխհատուցում, մսի կողմից վճարված եւ ապահովված ուղեվորություն Ռեդմոնդ, մայքրոսոֆթի տեխնիկական փառատոնին իր ու ընտանիքի բոլոր անդամների համար, ms developer network բաժանորդագիր, ուսուցում մսի հավաստիացման համար, եւ ինչպես առանց դրա՝ իքսբոքս իր ընտրված խաղերով։ Իսկ իր դատվելու համար նախատեսնված հիմնապաշարի մեծ մասը նվիրաբերում է մանկական հոսփիսի, մնացածը ծախսելով իր կրթության համար վճարելով։

Բայց Մայքը չի սահմանափակվում իքսբոքսով, եւ տեղադրում է վաճառքի բոլոր մայքրոսոֆթի ուղարկած թղթերը իբայում, ներառյալ այն 25 էջանոց փաստաթուղթը, նկարագրելով դրանք որպես «համացանցի պատմության մի մասնիկ»։ Թղթերի գինը արագ բարձրացավ եւ գերազանցեց 250_000 մն դոլար։ Սակայն նրանից հետո, երբ ապացուցվեց, որ ձայների մասը կեղծ էին, աճուրդը վերսկսվեց 500 դոլար գնից իսկ թղթերը ի վերջո վաճառվեցին ընդամենը մեկ հազարով։

Նման պատմություն է տեղի ունեցել Հայաստանում։ Նոկիա ապրանքների տեղական բաշխիչը հայտնաբերելով որ nokia.am դոմենը արդեն իսկ ձեռք բերված է, պահանջել է այն տիրոջից։ Դոմենի տերը բնականաբար, հրաժարվեց, եւ պատմությունը շարունակվեց դատարանում շատ քաղակակիրթ ձեւով։

Ի պատասխան դատավորի հարցնի, ինչու է նա ձեռք բերել nokia.am դոմենը, տերը բացատրեց, որ միշտ չի սիրել kia ավտոմեքենաները, այդ պատճառով վճռել է այդ մեքենաների թերությունների մասին կայք բացել։ Իրոք, կայքում տեղադրված էր Կիա ավտոմեքենաների մասին ամբողջ ճշմարտությունը։ Դատավորը պատճառ չուներ չհավատալ դոմենի տիրոջը, իսկ Նոկիա վաճառող եղբայրությունը ստիպված եղավ պայմանավորվել դոմենի տիրոջ հետ եւ ձեռք բերել դոմենը այնպես որ նա փոխհատուցումից գոհ մնա։

ու տենց