Նրանք թաքնվում են։
Փոխել են անունները։
Ապրում են առնետների պես։
Չունեն, կամ չեն կարող ցույց տալ փաստաթղթեր։
Նա գնում է դպրոց։ Ու ամենագրագետ երեխան է։ Նա շատ է կարդում։ Ու իր հետ զբաղվել են։
Ու նրան նախանձում է ամենալավ ընկերուհին։ Նոր դասարանից։ Որովհետեւ նա այդքան կիրթ չէ։ Ու չի կարող այդպես գրագետ եւ գեղեցիկ գրել։ Ու ասում է՝ «դու մեծամիտ ես»։ Որովհետեւ այդպես համարելը անհամեմատ ավելի հեշտ է։
Մոր հետ թաղում են իրենց գրքերը։
Սակայն ունեն ուրախ շուն։ Շունը օգնում է փորել եւ պահել գրքերը։ Որոնք ցանկալի է որ չգտնեն։
Այդ ո՞րտեղ են նրանք ապրում, որ պետք է գիրք պահեն։
Ապրում են ծովի ափին։ Ավազներով շրջապատված տանը։
Մի գեղեցիկ օր բանակի ներկայացուցիչ է գալիս դպրոց։ Ոչ, նա չի փնտրում աղջկան։ Նա առաջարկում է գրել բանակի մասին շարադրություն։ Լավագույն շարադրությունը կպարգեւատրվի։
Ի՞նչ պետք է գրի նա բանակի մասին։
Նրանք ստիպված են փախչել, հետո փոխել շարադրությունը։ Քանի որ կայրանում քնելը հարմար չէ։ Իսկ ավազի մեջ տունը լավն է։ Երբ մակընթացություն չէ։
Մայրը ասում է՝ գրի հակառակը։
Այնտեղ գրված էր՝
Նա կարող էր գրել՝ «բանակը լավ բան է, ու նրանք բնավ չեն սպանել իմ զարմիկին»։
Մայրը ճշտում է՝ գրի ինչ խիզախ եւ համարձակ են զինվորները։
Բայց իր մոտ չափազանց լավ է ստացվում գրել։
Ամեն ինչի մասին։ Նա կիրթ ու կարդացած երեխա է։
Ու հիանալի մայր ունի։ Ու հիանալի հայր ունի։
Ում հավանաբար, սպանել է բանակը։
Սակայն նա ուզում է ստանալ վաստակած պարգեւը։ Բանակից։ Նաեւ ուզում է տեսնել հորը։
Ընկերություն է անում համադասարանցի աղջկա հետ նույնիսկ նրանից հետո, երբ նա իրեն «ծախում» է։ Ասում է ուսուցչուհուն ով է օգնել ստուգողականը անել դասարանցի տղային։
Բայց նրանք մնում են ընկերներ։
Ինչ կարեւոր է ուսուցչուհու համար այդ պարգեւը։ Ու ինչ կարեւոր է լավ շորերով ներկայանալ պարգեւ ստանալու։ Եթե չկան նոր կոշիկներ, ապա նա կտրամադրի իր դստեր կոշիկները։ Չէ որ պարգեւը բանակի կարեւոր է։ Իր կյանքում ամենակարեւորն է գուցե։ Իսկ աղջկա կյանքում կա դավաճան ընկերուհի, նյարդայնացած մայր, ով չի սիրում բանակ, ու պարզ չէ, կա թե չկա հայր, ում գուցե սպանել են զինվորները։
Կա ջուր, անձրեւ, ու ավազ։
Հիանալի գույներ են։ Ու ես ուզում եմ այս ֆիլմը կրկին նայել։ Որ հիշեմ տրամադրությունը։
Բայց հիմա կարող եմ դիտել միայն այս հատվածը՝
Կամ կադրերը։
ու տենց