«Վարդագույն քաղաքի վերջին հիփին» ֆիլմը լրիվ սխալ էր։
Սկսած անվանումից։
Ռոբերթ Սահակյանցը բնավ հիփի չէր։ Ու բնավ ոչ վերջին։ ։Ճ
Թեկուզ եւ վարդագույն քաղաքի։ Հույս չունենաք ։Ճ
Ռեժիսուրան թույլ էր։
Հարցազրույցները զարմանալիորեն միայն Շարմ-ական տուսովկայի մարդկանց հետ էին՝ Ջազ, Ռաֆայել, Տիգրան։ Թոխատյանն էլ նենց չի որ իրենցից չէր։ Երեւի միայն Երջնկյանն էր Շարմից անկապ, ու նա էլ գոնե մի քիչ հետաքրքիր բաներ պատմեց Ռոբի հետ ԿՎՆ խաղալու ժամանակներից։
Հարցազրույցների ժամանակ կադրը տեղավորված էր գրադիենտ մասկայի մեջ, ու կադրի շուրջը ինչ որ ռաբիս անկապ գույնի ֆոն էր շարժվում։ Էժան էր շատ ու ավելի էր նման հարսանիքի տեսանյութի քան վավերագրական ֆիլմի։
Բարեկամների հետ բնականաբար հարցազրույցներ կային։ Հետաքրքիր է որ բոլորը իրեն նկարագրում էին որպես «Ռոբ», ու միայն տղան մեկ թե երկու անգամ ասաց «պապա»։
Ասաց «պապայիս հետ միասին մի երկու անգամ կռիվ արել եմ»։
«Ռոբի» մասին կասեմ որ բավական mixed feelings ունեմ։ Ավելի շատ նեգատիվ, քան պոզիտիվ։ (բաժակը ավելի լիքն է քան դատարկ)։ Ինձ թվում է նա այն մարդկանցից էր, ով չի խորանում։ Ասում է այսպես է։ Ու չի մտածում ինչու է այսպես։ Ու սիրում է հնչող բառեր։ Նույնիսկ անհեթեթ հնչող։ Այդպես, առանց խորանալու չի լինում լուծել խնդիրը, լինում է լուծել սիմպտոմները։ Այսպես նա չմտածված կամ հիմար բաներ էր ասում։ Օրինակ, ասաց՝ գտա կլոունի որ մանուկ ժամանակ նկարել եմ։ Չորս պրոեկցիայիով։ Կարելի է շարժել ուրեմն։ Այսինքն, ասում է, այնքան հասկացել եմ որ կարելի է շարժել։ Ուրեմն անիմացիան իմ մեջ կար ինչ որ տեղից, ի ծնե նստած էր։ Ոչ, անիմացիան «նստած» չի լինում ի ծնե։ Ցանկացած մանուկ այդպիսի բաներ արել է։ Նույնիսկ ես արել եմ։ Իսկ անելու համար պետք չէ ծնվել կամ չծնվել ռեժիսոր։ Ակնհայտ է որ մի քիչ մտածելուց հետո այդպիսի միտք առաջանում է։ Էլ չեմ ասում որ մանկական ամսագրերում ու հեռուստատեսությամբ սովորեցնում են ինչպես փոքրիկ անիմացիա պատրաստել «ծունկների վրա»։
Իհարկե, «ցուրտումութի» «աբիժնիկությունը» սպասել չտվեց։ Ես ասում է «Ռոբը», չեմ հասկանում, ինչպես կարելի է մեկ մարդու պատճառով, լինի նա նախագահ, թե ով, առանց լույս լինել ու չաշխատել։ Նա ո՞վ է – շարունակում է Սահակյանցը – որ ինձ խանգարի աշխատել։ Իսկ ես հենց «ինադու» կվերցնեմ ու կաշխատեմ։
Դե իհարկե դա ընդամենը մեկ մարդու քմահաճույքն էր։ Չկար ազգային ազատագրական պայքար, որի հետեւանքով չկար պատերազմ եւ շրջափակում։ Չէ, ընդամենը մեկ մարդու կամք։
Իրենից գոհ պատմում էր ինչ անպատկառն էր նա։ Օրինակ, ինչպես ԿՎՆ-ում Կենտրոնական Հեռուստատեսության ներկայացուցիչները պահանջեցին որ նա մորուքը սափրի։ Որովհետեւ ԿՀ-ում մորուքով մարդ չպետք է լիներ, պարզվում է։ Նա, իհարկե ըմբոստացավ, օրինակ բերեց Մարքսին, Էնգելսին,ու այլ վեհերին(վեհ բառը լրիվ լրջությամբ եմ օգտագործում)։ Վերջը իրեն «թույլ տվեցին» չսափրել, բայց այնպես էին նկարում որ նա հանկարծ «կռուպնի» չերեւա։ Մյուս անգամ, երբ արդեն որպես նկարիչ էր եկել Մոսկվա ԿՎՆ թիմի հետ, մորուքը սափրել էր, որ «ցույց տա», նա «պահանջով» մորուք չի սափրի, բայց երբ ուզի, կսափրի։ Ակնհայտ է իհարկե, որ եթե ուզի կսափրի։
Տեսնես նկատեցի՞ն որ սափրեց։ Լավ, ստեղ ասելու բան չունեմ, ընդհանուր առմամբ ոչ կոնֆորմիսթ էր։ Լավ է դա։ Ու նույնիսկ հասկանում եմ իր ցանկությունը ամեն մի հիմար պատճառով կռվի մեջ մտնել ու կռիվ անելը։ Երբեմն վատ չէ։ Տեսնես քանի անգամ է տենց ծեծ կերել։
Այնուամենայնիվ հաստատ չարժեր հպարտանալ որ երբ բժիշկները մի երիկամը հեռացրել են, ու զգուշացրել են, որ երեք կիլոյից ծանր բաներ չբարձրացնի, նա երկու հոգի օդ է հանում ու լուսանկարվում։
Հետո էլ զարմանում են, ինչու «այդքան շուտ» մահացավ։ Որովհետեւ չէր կարող իր սահմաննը իմանալ, հա չափը անցնում էր։
Ֆիլմը ավարտվում է նրանով, ինչպես է Ռոբը «իսկական Երեւանցիներին» հավաքում իր տանը։ Այսինքն ուզում էր հավաքել երբ դեռ կենդանի էր, բայց դե «իսկական Երեւանցիները» ու իր «ընկերները» չափազանց զբաղված էին գտնվել որ իր կյանքի «օրոք» հավաքվեն։ Բայց դե որ մահացավ, կարելի է հարգել, հավաքվել։ Այն էլ ֆիլմի համար։ Կռահեք ո՞վքեր են «Երեւանցիները»։ Ջազը, Ռաֆիկը, Շուշանը, ու Թոխատյանը։ Իրենք են, փաստորեն։
Սահակյանցը ցեղասպանության թեմային էլ անդրադարձավ։ Ակնհայտ մտքեր նա շատ էր արտահայտում։ Այս դեպքում՝ որ ազգային գաղափարախոսությունը չի կարող լինել ուղղված անցյալ։ Ու ասաց, ես ավելի մեծ հաճույքով կճանաչեի թուրքերի ցեղասպանությունը հայերի կողմից, որ իմ երեխաները գիտակցեն որ հաղթող ազգի սերունդ են։ Չեմ ասի, որ մոտիկ չէ ինձ միտքը։
ու տենց