Մի քանի օր առաջ վիճաբանում էինք ընկերոջս հետ կասկադի մոտ։
Քաղաքականությունից, գլոբալիզացիայից, ու նման բաներից, ընդհանուր առմամբ։ Մեկ էլ մեր կողքը նստած մարդը, ով իր հերթին ինչ որ մեկի հետ զրուցում էր, պտտվեց, ու հարցրեց՝
– ճիշտ եմ ասում, չէ՞։
– հմ՞ – ասացի ես։
– ասում եմ ճի՞շտ եմ ասում չէ՞ – կրկնեց նա։
ես զգացի ալկոհոլի հոտը։ ես վերաբերվում եմ խմած մարդկանց մոտավորապես այնպես, ինչպես վերավերվում են հոգեկան հիվանդներին։ Ես կարծում եմ, որ պետք չէ իրենց հետ վիճել, այլ պետք է համաձայնվել որ իրենք Նապոլեոն են, ու հեռու մնալ։
Սակայն ընկերս իմ պես հանդուրժող չգտնվեց։ Նա խիստ ասաց՝
– դուք մեզ խանգարում եք։
Ու այստեղ սկսվեց։ Ընդհանուր առմամբ զրույցը անցավ ջերմ եւ քաղաքավարի մթնոլորտում։ Պարզվեց, որ մեր զրուցակիցը քիչ է խմած էր, ՌՖ-ից եկած էր։ Իր եղբայրը ավարտել է պոլիտեխնիկի մեքենաշինականը, ծառայել բանակում, ու այժմ ուզում է ընդունվել ՀՏ-ի մագիստրատուրա։ Որովհետեւ «ծրագրավորողները լավ փող են աշխատում»։
– Այ դուք ի՞նչ եք մասնագիտությամբ – հարցրեց խմածը։
– Ծրագրավորողներ – պատասխանեցինք մենք։
– Բա ինչքա՞ն եք ստանում։
– հմ՞ – հարցրի ես։
– ութսուն հազար դրամ – պատասախնեց ընկերս։
Այստեղ եկավ հարեւանի զարմանալու հերթը։ Նա սկսեց քաջալերել ընկերոջս որ նա իր ուժերի մեջ հավատա, բայց ավաղ։ Ընկերս նախընտրում է աշխատել գիտահետազոտական հաստատությունում։
Ինչեւե, այդ ամենը սկսվեց ոչ քաղաքավարի պատասխանից։
Երեկ էլ, տուն գնալիս տեսա Հարութին ու Նվարդին։ Զրուցեցինք ՈԾ-ի մասին, ֆիլմերի մասին, մեկ էլ մեզ մոտեցավ մի մարդ։ Կրկին ալկոյի հոտ խփեց։ Ասում է՝
– ես գիտե՞ք ինչ եմ լսել նոր։
– Ի՞նչ – անկեղծորեն հետաքրքրվեց Հարութը։
Նա չասաց «մեզ հետաքրքիր չէ», նկատեք։ Այս դեպքում նա պահում էր իրեն այսպես, ես օկ եմ, նա էլ է օկ։ Ոչինչ որ խմած է։
Առաջին պատմության ընկերս համարում էր, որ նա օկ է, իսկ խմածը օկ չէ։ Ես էլ էի այդպես մտածում, սակայն վարքագիծս այլ կլիներ։
– Քեյթ Ջարեթ եմ լսել – ասաց խմածը ու մտավ խանութ։
Մենք դեռ էլի զրուցեցինք, երբ նա կրկին հայտնվեց եւ հայտնեց որ Քեյթ Ջարեթ է լսել։ Հետո թվեց մի քանի այլ երաժիշտի, ու քիչ անց ես հասկացա, որ մենք զրուցում ենք անծանոթ մարդու հետ երաժշտությունից։ Ի վերջո նա չդիմացավ ու հարցրեց Նվարդին՝
– դու այնքան լավ ես հասկանում երաժշտությունից։ կոմպոզիտո՞ր ես։
– ոչ – պատասխանեց Նվարդը։ – Ես կոմպոզիտորի դուստր եմ։
– ու՞մ – հարցրեց խմածը։
– Երվանդ Երկանյանի – ասաց Նվարդը։
– Ոչ։ Դուք գիտե՞ք ո՞վ է իմ համար Երկանյանը։ – խմածը սկսեց գույնզգույն նկարագրել ով է իր համար Երկանյանը։
Հետո ասաց, որ պետք է մեզ բոլորիս նվիրի մի մի նկար, իր գործերից, ու մենք անհապաղ պետք է շարժվենք իր հետ։
– Մյուս անգամ – ասացինք։
Նվարդը հավաստիացրեց որ իր հայրը ուշանալու համար կծեծի իրան պարտիտուրաներով։
– Բայց ես չեմ կարող մյուս անգամ – խոստովանեց մեր զրուցակիցը։ – Ես վաղը թռնում եմ Մոսկվա։
– Դե երբ որ վերադարնաք։ – հանգիստ պատասխանեցինք։
– Բայց ես կարող է չվերադառնամ։ – շարունակեց նա։
– Ի՞նչ եք կորցրել օտար ափերում – ես ափերս սեղմեցի կողքերիս ու շարունակեցի – չե՞ք ուզում հայրենադարձ լինել։
– Բայց ես մաֆիոզի եմ – պատասխանեց նա։
– Հետո՞ ինչ – ասացի ես – մենք լիքը աշխատատեղ ունենք մաֆիոզիների համար։
– Բայց փողը – ասաց նա։ – Ես այնտեղ գիտե՞ս ինչ եմ քշում։
– Մաֆիոզիների աշխատավարձը, ինչ խոսք, գուցե մեզ մոտ երբեմն եւ ավելի ցածր է – խոստովանեցի ես – Սակայն խմիչքն է էժան ու համով։
– Չէ – տխրեց մաֆիոզին։ Ես պետք է գնամ։
Ու գնաց, մեզնից խոսք վերցնելով որ վաղը առավոտը շուտ իրան կզանգենք։
ու տենց