պատմություն ծիրան’11-ի առաջին օրվա մասին

Ես Ծիրան սիրում եմ, չհասկանաք ինձ սխալ։ Նույնիսկ այդ պատճառով է որ տոմս չեմ առնում։ Որովհետեւ երբ սերը փողով է, դա արդեն սեր չէ, այլ մի ուրիշ բան։ Ու ինձ չխանգառեց այն, որ «խստացրել» են, որ դահլիճի երկրորդ մուտքը երկու մեծ բազկաթոռներով փակված էր։

Մինչդեռ դահլիչները դատարկ են ցուցադրությունների մեծ մասի ժամանակ։ Ես չեմ հասկանում, արդյո՞ք միլիոնանոց քաղաքում մարդ չի գտնվում ով ուզում է գնալ էժանով կինո նայել։ Այնպես չէ որ լրիվ անհետաքրքիր ֆիլմեր են միջին դիտողի համար։ Օրինակ, երեկվա երկու ֆիլմն էլ, որոնց մասին քիչ անց կգրեմ, մի տեսակ հնդկական համ ունեին։

Ու ՈԾ այդքան սիրելով չեմ կարող չասել, որ ահավոր վատ է կազմակերպված։

Լոգոն թողնում է լավացնելու շատ տեղ։ Այսինքն զրոյից այն պատրաստելու։ Հեչ լավը չեն ռեկուրսիվ գլուխներն ու խցիկները։ Հայկական կոլորիտ լոգոտիպում չկա, պարզ չէ աշխարհի որ մի գավառում է փառատոնը անց կացվում։ Գոնե գլուխը հայկական անեին։

Տեսահոլովակը նույնպես անճաշակ է։ Ու [հոլովակի ընթացքում գրվում է

«GOVERNIMENT SUPPORT», այսինքն տառասխալով]2 է գրված «կառավարություն» բառը։ Դա բնավ զուգադիպություն չէ, որ եւ դիզայնն է վատ, եւ տառասխալներով է գրված։ Որովհետեւ պետք է իմանալ ում պատվիրել, ոչ թե բաջանաղի փեսու մորքրոջ թոռնիկին

Ֆանիի հետ «հանդիպում»-ից առաջ էկրանի տակ տեղավորեցին երկու ահավոր զզվելի բազկաթոռ, որոնք ինձ հիշեցրին Կալիֆորնիայի ռաբիս հոթելը։ Բայց եթե բազկաթոռները կարելի է հանդուրժել, ասենք դե չկար կինո մոսկվայում նորմալ մի բան, ու փող չունեին բերելու այլտեղից (չնայած ունեին) ապա դրանց միջեւ տեղավորված ծաղիկը, որ միայն ընդգծում էր իրավիճակի եւ կազմակերպիչների չտես լինելը, արդեն լրիվ բնութագրող էր։

Ֆիլմերի մասին․

Ֆանին ինձ դուր չեկավ։ Թվում էր թե խմած է, բայց հետո պարզվեց որ դա իր նորմալ վիճակն է։ Իր երկու ֆիլմն էլ դուրս չեկան։

Կարճամետրաժը՝ պատվերով գրդոն էր։ Իբր հանդուրժողականության մասին։ Բայց վեհաշուկ, պաթոսային բառերով լի։ Սյուժեն՝ գնչու աղջիկը սովորում է դպրոցում։ Իր տատիկին կանչում է տնորենը, գոռգռում, պարզ է որ չի կարող հանգիստ խոսել, ասում է՝ չեք վճարում ուսման համար ոչինչ, բայց ցերեկը ուտելիք առանց փող չի ստանա։ Դե չի ստանա, պետք էլ չէ։ Թող այդ նույն տատիկը թոռնիկի հետ մի քիչ ուտելիք ուղարկի դպրոց, թե նա սոված է մնում։ Բայց տատիկը ի պատասխան սկսում է ծխել եւ ծուխը փչել դպրոցի տնորենի երեսին։ Մթոմ նա շատ արժանապատվությամբ է տանում նվաստացնելը։ Հետո այսպիսի կադր, բոլորը ուտում են, իսկ գնչու աղջնակը կանգնած է բակում մենակ։ Ու գալիս է հերոսը, ում մասին որ վեհաշուկ տեքստն է, բոլորին հոգեւոր ապտակում, հետո նետում է քար ու դպրոցի պատուհանը ջարդում, ու երբ ոստիկանության մեքենաների ձայները լսում է՝ փախչում։

Ասում է՝ այդ եք, ոստիկանների եք կանչել, սիրկաներ, ես ձեր ինչը։

Ու վերջում էլ ուսուցչուհին, ում հաստատ այդ տղան մի տեսակ դուր էր գալիս, թողնում է դպրոցը, ու գնում գնչուների հետ ապրելու, ու իրենց երեխաներին դաս տալու, սակայն այդ ամենը ուղեկցվում է կանացի պրիմիտիվ բայց խանդավառ տեքստով ազատության, գնչուների վեհության եւ ոգու, եւ եւրոպացիների սրիկայության մասին։

Չեմ ասում սրիկա չեն, ասում եմ ոճը ահավորն էր։

Ի դեպ, Շվեյցարիայում գնչուներ չկան բնավ, որը եւ ցուցանիշ է իրենց հանդուրժողականության։ Ու դա ինձ ասել է շվեյցարացի մի աղջիկ ։Ճ

Իսկ իր մյուս ֆիլմը ինչ որ վերջ փախած ադաթների մասին էր։ Բոլորը իրար սպանում էին մանրուքների պատճառով։ Որպես էթնոգրաֆիկ ֆիլմ նայվում էր, իրենց գաղափարները, պոնյատիաները եւ ավանդույթները։

Վերջն էին։ Շատ հիշվեց ինչպես կանայք տանում բերում էին մեծ հայելին, ու պտտում մարդասպանի շուրջը, երեւի ցուցադրելով նրան իրենց սպանված բարեկամին։ Ու լրիվ կանացի կերպարները Ֆանիի պատչեներն էին։ Գոնե մի քիչ տարբերվեին, լավ կլիներ։

Ու այո, ես բնավ տպավորված չեմ։

Իրանական ֆիլմը կոչվում էր «ամուսնալուծություն»։

Ես մտածում էի որ այս ֆիլմը կլինի, սակայն սխալվեցի։ Այս մեկը գեղարվեստական էր։ Ոմն կին, ով իրականում բնավ չէր ուզում բաժանվել, իր ամուսնուն մանիպուլիացիա անելու համար ասաց, թողնում գնում եմ։ Ամուսինն էլ հետեւից չընկավ, չհամոզեց որ մնա։ Ու պարզ է ինչու, լրիվ մանիփուլեյթիվ բիթչ էր իր կինը։ Հետո նա հա խառնվում էր տարբեր հարցերի մեջ, ու ամուսնու գործերը փչացնում։ Իբր օգնել է ուզում։ Ամուսինը իր հերթին, լիքը դժվարություններ ունի՝ նրան դատի են տալիս, նա փորձում է տակից դուրս գալ, ոչ մեկից օգնություն չի խնդրում։ Ու իր մոտ բավականին լավ ստացվում է չնայած որ բոլորը խանգարում են։ Երեւի ամենաքիչ խանգարողը դուստրն է, ով պարզապես մեղադրում է, որ հայրը ազնիվ չէ դատավորի արջեւ։ Սակայն եթե հայրը կարողանար անկեղծ լինել աղջկա հետ, նա մի քիչ ավելի հեշտ կլուծեր իր խնդիրները։ Հետո, երբ նրան լրիվ հասցնում էին, նա գցում էր պատասխանատվությունը ուրիշների վրա՝ թե համարում ես որ ես մեղավոր եմ, գնա դատավորին ճշմարտությունը ասա, թե ուզում ես փողը տամ, ղուրանի վրա երդվիր որ ես եմ մեղավոր։ Ու նրան դա օգնում է։ Որովհետեւ այլ մարդիկ ստիպված են ոչ թե կողքից քննադատել այլ սկսում են զգալ պատասախնատվություն։

Իմ կարծիքով։ Վերջում դուստրը ընտրում է թե ում հետ է ապրելու, բայց դա բնավ էական չէ արդեն, ու տիտղեր են գնում։

Շատ խառն եմ գրել, որովհետեւ շտապում եմ, բայց ավելի լավ է անվորակ նյութ, կամ նյութի բացակայություն։

ու տենց

պիտակներ՝ կինո «Մոսկվա»  միջոցառումներ  Շարլ Ազնավուրի հրապարակ  ոսկե ծիրան