Կարճ, հստակ, եւ փսլինքները մի կողմ․
Անոթեւան կենդանիների խնդիրը լուծել կամ գոնե բարելավել լավ կլիներ, եթե հնարավոր լիներ։
Ցավոք, մեր քաղաքապետարանը, ով էլ լինի դրա գլխին, դա անել ունակ չէ։
Ու ավելի լավ է չփորձի էլ։ Որովհետեւ ինչ անում են, ավելի լավ է չանեին։ Շենք ներկելը այնքան անճաշակ են արել, որ ավելի լավ է չփչացնեին։
Բայց վերադառնանք կենդանիներին՝
ա – Փողոցային շների քանակը արագ աճում է եւ վերականգնվում, հասնում իր կայուն վիճակին։
Իրենց սպանելով մենք այդ քանակը չենք կարող նվազեցնել։
Ավելի անիմաստ է լինում բռնելը արդեն իսկ ստերիլիզացված կենդանիներին, որոնք արդեն իսկ շատ են փողոցներում, ես անձամբ մի քանի տենց շուն ճանաչում եմ։
բ – Շուն սպանողները ընտրում են ում սպանել։ Հատուկ թողնում են բոլոր «ջղայն», ոչ շատ սոցիալիզացված շներին, ու հավաքում են հանգիստ եւ խաղաղ շներին։
Ինչու՞։ Որովհետեւ այն շունը ով կարող է գոնե ձեւական վտանգ ներկայացնել, ցույց է տալիս որ իրենց գործը, շուն սպանելը, անհրաժեշտ է։ Այդ պատճառով այդ շները զարմանալի կերպով «խուսափում» են բռնվելուց կամ սպանվելուց։
Ինչ արվում է, արվում է պարզապես փողի համար։
Ոչ թե մեր մասին հոգալու համար։
Իհարկե ես չեմ բացառում որ քաղաքապետարանում այնքան անգրագետ եւ միամիտ մարդիկ են նստած, որ այդքանը չգիտեն կամ չեն հասկանում։ Բայց եւ այնպես չէ որ հավատում եմ դրան։
ու տենց