ոնց եմ մաեմոներիս սիրում՜
ա – ես սիրում եմ գաջեթներով նա[ծ]յուրմորտ նկարել։
բ – նայեք ինչ սինխրոն են, երկուսն էլ նույն ժամն են ցույց տալիս, քանզի openntpd-ով են սինխրոնանում, ու եղանակի տեսություն նույն OMWeather ափլեթով ցուցադրում։
մաեմո5-ը տարբերվում է մաեմո4-ից գլամուրությամբ, պատկերակների փափուկ սքրոլինգով, ու տենց բաներով։
Միգոն նույնպես գլամուր են սարքում։
Որ գրավիչ լինի, մարդիկ ուզենան այն ունենալ։
Ու այդ պատճառով այնտեղ օգտագործվում է գրաֆիկ աքսելերեյշն, եւ եթե վիդեոքարթի դրայվերը փակ ա կամ չկա, ինչպես այս ՀԹՑ-ի դեպքում, տեսեք թե ինչ է լինում։
իսկ նեքսուսի պորտը ավելի հաջող է քանզի դրայվերը նույնն է ինչ n900-ում՝
Ես հանգիստ կհրաժարվեի փափուկ սքրոլից, ինձ մաեմո չորսի ինտերֆեյսը լրիվ դզում ա։
Բայց այս դեպքում առանց աքսելերացիայի միգոներ կօգտագործեն միայն ցանցառ ներդերը։
արդյո՞ք մենք կունենանք մոբայլում նույն վիճակը ինչ դեսքթոփների վրա։ չգիտեմ։
Հա, ու ի դեպ, օփենպանդորա նայեք։
ախր սա մեր մոտ էլ է կարելի հավաքել է։
ու տենց