Մի անգամ զրուցում էինք, թե որ լեզվից որ լեզու ինչ է ժառանգվել։
Օրինակ, ռուսերենում շատ են գերմաներենից վերցված բառերը։ Ասենք,
душ – dusche (գերմաներեն էլ կարծես ֆրանսերենից է եկել)
рюкзак – rucksack (ruck – մեջք, զաք – պայուսակ)
стул – stule
шрифт – schrift
штудировать – studieren
шланг – schlange (змея)
Այնքան շատ են, որ չենք էլ նկատում որ գերմանական հնչողություն ունեն, թվում է թե ռուսերեն է։
Հետո մեր մոտ հարց ծագեց, իսկ ո՞ր բառերն են ժառանգվել այլ լեզուներում ռուսերենից, ու գտանք այսքանը՝
եւ գուցե bistro ն ռուսերենից է եկել, սակայն դա վիճելի է։
Փաստորեն սենց հա՞, մի պյանիե նա դաչե ու բիստրո պոգրոմ՞։
Ֆսյո՞։ (սա ժառանգված բառ չէ բնավ)
Հավատս չի գալիս, հուշեք էլի։ Ու ոչ «տրաքած հայերեն» այլ գրական, բառարանային բառեր, ու ոչ նախկին ԽՍՀՄ անդամների լեզուների մեջ, որտեղ մեծ եղբոր ազդեցությունը եւ երկաթե վարագույրը անխուսափելի էին։
խնդրում եմ։
ու տենց
Ափդ․ հիշեցի, կարծես թե պարսկերենում օգտագործվում է՝ էսթաքան – որը եկել է ռուսերեն «ստական» բառից։ Հմ՞։