մի քաղաքակրթություն կա, Կիկիպարի համակարգում, ուր սիրում են այլ քաղաքակրթությունների հետ կոնտակտներ։ Կիկիպարիի բնակիչները գոյատեւելու էֆեկտիվ միջոց են գտել՝ հետաքրքրասեր լինելը։ Այդ հետաքրքրասիրության գենը օգնեց Կիկիպարիցիներին ստեղծել տիեզերքում ամենազարգացած եւ հետեւաբար ամենաապահով քաղաքակրթություններից մեկը։ Նույն գենի առկայության պատճառով Կիկիպարիցիները հավեսով վճարում են այլ քաղաքակրթությունների մասին վավերագրական ֆիլմերի, գրքերի, ցանկացած տեղեկատվության համար, իսկ պանդուխտ հետազոտողը իրենց մոտ ամենահարգված մասնագիտություններից է։
Լինելով բավականին առաջընթաց եւ միարժամանակ կամեցող քաղաքակրթություն, Կիկիպարին որոշ ժամանակ օգնում էր այլ, ոչ այնքան զարգացած մոլորակներին․ կիսվում էր տեքնոլոգիաներով, հայտնագործություններով։ Ընդունված էր համարել որ քանի որ Կիկիպարիցիներին կրթությունը օգնել է գոյատեւել, ապա այն կարող է օգնել եւ այլ, հետամնաց մոլորակների էակներին։ Կիկիպարիցիների պատմությունը եւ էվոլյուցիան դարձրել է նրանց անկեղծորեն կամեցող եւ բարի էակներ։ Սակայն ոմանք պնդում էին որ այլ քաղաքակրթություններ կրթելու իրական պատճառն այն է, որ դա դարձնում է դրանք ավելի անվտանգ։
Ինչեւե, Կիկիպարիցիների պանդուխտ հետազոտողների եկամուտները ժամանակի ընթացքում վատացան, քանի որ Կիկիպարիցիների կողմից կրթված էակները ավելի եւ ավելի էին նմանվում Կիկիպարիցիներին, եւ դրանով դառնում ավելի անհետաքրքիր։ Իրենց ճարտարապետությունը ուներ զգալի Կիկիպարական ազդեցություն, իրենց հաշվողական մեքենաները կրկնորինակում էին Կիկիպարական հաշվողական մեքենաները։ Դա դարձնում էր այդ աշխարհները անհետաքրքիր զբասաշրջիկության համար, այդ տեղեցի մասին ֆիլմերն ու գրքերը լավ չեին վաճառվում։ Մի խումբ Կիկիպարի գիտնականներ սկսեցին երկարատեւ հետազոտություններ, որոնք տեւեցին 750 միլիոն տարի։ Պարզվեց, որ եթե այլ քաղաքակրթությունների հետ բարեկամություն անելուց, չկիսվել գիտելիքներով եւ տեքնոլոգիաներով, ապա այդ քաղաքակրթությունների զգալի մասը նախագծում են այնպիսի հետաքրքիր տեքնոլոգիաներ, որ Կիկիպարին ինքը հետաքրքրված է դրանք ձեռք բերելու մեջ։ Հետաքրքրասեր Կիկիպարիի ժողովուրդը կրկին ունեցավ հոգեւոր սնունդ, կարողացավ այցելել եւ/կամ իմանալ զանազան ու աննման աշխարհների մասին։
Սակայն դա նաեւ բերեց անկանխատեսելի հետեւություններին․ Կիկիպարիցիները իրենց գիտելիքները թաքուն պահելով, եւ փորձելով մշակութային ազդեցություն չթողնել այլ ժողովուրդների վրա, այդ ձեւով միեւնույն է ազդեցություն թողեցին՝ օրինակ ցույց տվեցին, որ գիտելիքները պետք է պահել գաղտնի։ Եվ արդյունքում Կիկիպարիի հետ բարեկամական կոնտակտներ ունեցող ազգերը Կիկիպարիցիներից սովորեցին թաքուն պահել գիտելիքները։
Այսպես Կիկիպարի-ում նախկին պանդուխտների եւ էթնոգրաֆ-հետազոգողների շերտից ձեւավորվեց մի նոր շերտ՝ գիտելիքներ որսացողներ, լրտեսներ, եւ այժմ Կիկիպարին հռչակավոր է իր գիտելիքների լրտեսներով եւ տեքնոլոգիաների գողերով։
ու տենց