հավես փոստ ա գրել՝
ևս մեկ մեջբերում՝
<blockquote style="border-left: 2px solid #FFCC00; padding: 10pt; margin-left: 30pt; background-color: #FFFCEC;">
<p>
Մենք բոլորս էլ, տեղին թե անտեղին, ասում ենք “դեբիլ”, այնինչ դրա փոխարեն հայերենն առաջարկում է մի ամբողջ բառաշղթա` ապուշ, բթամիտ, տհաս, դանդան, խելառ, ծալապակաս, կալաշ, մորոս, շեթ, պանդույր, տարուկ, ցանցառ, ունայնամիտ…
</p>
<p>
Եթե տանը, ընկերական շրջապատում “հեռուստացույցի” փոխարեն ասում ես “տելեվիզոր”, “ծորակի”`”կռան(թ)”, “հապաղման”`”զաձերժկա”, ապա դրանք` քեզ հարազատացած օտար բառերը պատժելու են քեզ, և այդպես խոսելու ես արդեն խորհրդարանի ամբիոնից կամ հեռուստահաղորդման ընթացքում: Իհարկե, ամեն ոլորտ ունի առանձնահատկությւններ: Օրինակ մենք ամեն օր խանութից “հաց ենք առնում”, ոչ թե` “հանապազօրյա հաց ձեռք բերում”: Նմանապես` “քանզի” շաղկապն իր տեղն ունի “քանի որը”`իր: Խնդիրը բառագործածության անաղարտությանն է վերաբերում:
</p>
<p>
Եվ այսպես, գիտեմ, որ Դուք գիտեք, բայց….
</p>
_ու տենց _