Մի օր Ֆրապունցին (չասենք ով, քանզի բոլորը գիտեն որ սլանյոնկը չէ բնավ, այլ պ-ն Աթանեսյանն է) մտնում է մի փաբ, դուռը զանգով է, ու արդեն ակնկալում է ֆեյս կոնտրոլ։
դուռը բացում է բարետես երիտասարդ աղջիկ և հարցնում․
– իսկ դուք մեմորի քարդ ունե՞ք
– ի՞նչ։ մեմորի քա՞րդ։
– այո, գիտեք, եթե մեմորի քարդ չունեք, ես ձեզ չեմ կարող թույլ տալ ներս մտնեք։
Երիտասարդի մտքով ինչ ասես չի անցնում։ Գուցե նա հետ է մնացել կյանքից, ու այժմ անպարկեշտ է համարվում մեմորի քարդ չունենալը։ Ու այսպիսով տեստ են մտածել, թե մեմորի քարդ կունենա, ժամանակակից, կիրթ մարդ կլինի էլ։
նա շփոթված հանում է լայն շալվարից ձախ գրպանից իր սդ քարդը․
– սա՞
– չէ, ես ի նկատի ունեի անդամի մեմորի քարդ
– ահ, մեմբա քարդ՞
– այո, այո, ճիշտ այդպես։
– չէ, չունեմ․․․ բնավ։
– դե լավ, եկեք ես ձեզ իմ պատասխանատվության տակ թողնեմ։
_ու տենց _