պատմություն բուսակեր հնդիկի մասին

Եղել է չի եղել, մի հնդիկ է եղել, անունը՝ Մանիշ։ Ու նա նենց նորմալ հնդիկ էր, և կրոնը նրան բնականաբար արգելում էր միս ուտելը։ Եվ այդպես ստացվեց, որ Մանիշը գործերով այցելեց արևային Հայաստանը։ Ինքներդ եք հասկանում, որ արևային Երևանում, շաուրմայի քաղաքում, նա մի տեսակ դժվարանում էր առանց միս սնունդ գտնել, և, բավական շուտ հոգնեց խորոված լոլիկ/սմբուկ ուտելուց։ Ու մի մտահոգ ծանոթ որոշեց տանել Մանիշին չինական ռեստորան։

Հյուրը պատվիրեց վեգի սնունդ, բայց ուտելուց մի քանի անգամ կասկածում էր, կանչում մատուցողին, ու ցուցադրելով սննդի կտորներ ճշտում, արդյոք դրանք մսի կտորներ չեն։

Սպասարկողը համբերատար հավաստիացնում էր, որ միս ուտելիքի մեջ չկա, ու Մանիշը խորը շունչ առնելով, բայց չդադարելով զգուշությամբ զննել կասկածելի կտորնեը, շարունակում էր ուտել։

– Ահա – հաղթական հրճվանքով բացականչեց նա – ցույց տալով սեղանակցին շականակագույն մի կտոր, և առանց հապաղելու կանչեց մատուցողին։

– Յու ուիլ սեյ իթ իզ նոթ միտ, րայթ՞։ Հաու քէն յու սեյ՞։ – հարձակվեց Մանիշը տղայի վրա։

– Իթ իս նոթ միթ – սառը պատասխանեց մատուցողը, ու շարունակեց – Իթ իս ինսեքթ։

– Օկեյ – հոգոց հանեց Մանիշը – Օկեյ։

Եվ մինչև ուտելիքի վերջը լռում էր։

_ու տենց _

պիտակներ՝ պատմութիւն