Մի օր Արմենը գնաց տեսնելու իր ընկերոջը, Արթուրին, ով աշխատում էր ամերիկյան նաֆթ փնտրող կազմակերպությունում։ Արթուրի գործը համարվում էր վտանգավոր, ու նա «շատ» (կարդա բարձր կլասի ԱյԹի աշխատողի չափ) փող էր ստանում։ Նաֆթ փնտրողները ունեյին ջիպ, որի մեջ կար ՄՍ-ԴՈՍ-ի տակ աշխատող համակարգիչ, ու ամորտիզացիայի նկատառումներով զսպանակների վրա ամրացված կոշտ սկավառակներ։ Այս անգամ, Արթուրի ամերիկացի շեֆը Արմենին բողոքեց, որ թյուրիմացաբար ջնջել է այդ ԴՈՍ-ի տակ գրած սոֆթը, ու հիմա պետք է կրկին պատվիրի որ նահանգներից ուղարկեն։ Արմենը հետաքրքրվեց թե ինչ սոֆթ է, ու թռուցիկ նայելուց հետո, սկավառակներից մեկի վրա հայտնաբերված Նորտոն Աներեյս ծրագրով վերականգնեց ջնջվածը։
Ամերիկացին այնքան էր ուրախացել, որ Արմենին հարյուր դոլար տվեց։ Արմենը փորձում էր հրաժարվել, բայց ամերիկացին բացատրեց, որ միևնույն է այդ փողը ծախսելու էր սոֆթը նահանգներից ստեղ հասցնելու համար։ Ու այդ պահին Արմենն էլ ուրախացավ, որ պարզապես ընկերոջ մոտ մտնելով, և գրեթե մատը մատին չկպցնելով, հարյուր դոլար աշխատեց։
Իսկ Արթուրը հետո հիվանդացավ և մահացավ։ Գուցե բարձր վճարվող գործը իրոք վտանգավոր էր։
– Բայց ծրագիրը շատ հասարակ զգիչներից (սենսոր) տվյալներ կարդող ու ֆայլերի մեջ գրող գործիք էր։ – ամփոփեց Արմենը։ Եթե հնարավոր չլիներ վերականգնել, մի կես ժամում կգրեյի։
ու տենց