Դա 2007-ին էր։
Օտտոյի հետ մտնում էի համալսարանի բակը, տեսնեմ՝ ծաղիկներ են տնկել կենսաբանականի մոտ։
Նենց սիրուն էին, մտածեցի, որ Օտտոյին այն կողմերը այլևս չեմ թողնի, որ հանկարծ չտրորի ու չփչացնի։
Հետո տեսա, որ լիքը մարդ կա, ու հեռուստատեսության մեքնա, հասկացա որ ինչ որ «կարևոր» դեմք ա եկել համալսարան։ Հետո իմացա, որ նախարարներից բարձր դեմք։
Բայց այս պատմությունը իր մասին չէ, այլ ծաղիկների։
Երեկոյան, երբ գործից վերադառնում էի, տեսնեմ՝ ծաղիկների տեղը միայն փոսեր են մնացել։
Դե որովհետև արդեն կերևոր պաշտոնյան գնաց, ու ծաղիկները իրենց ֆունկցիան արդեն կատարել են։