Լինում է չի լինում մի բժշկականի դասախոս է լինում, նա քննությունների ժամանակ նշանակում է մի օր, երբ գան վճարեն ընդունվելու համար։
Ու հավաքվում է հերթ այդ օրը։ Իսկ այդ մասին իմանում է մեր ոստիկանությունը, որը, ինչպես հայտնի է, մեզ պահպանում է։
Գալիս են և հերթը շրջանցելով անմիջապես մտնում, դնում փողը իրա սեղանին։
Դասախոսը նայում է փողի վրա ակնոցների վրայից և ասում՝
– Հերթ կանգնե՝ք
Այդ պահին ոստիկաններից մեկը հանում է ուդոն, առաջ է տանում դասախոսի աչքերի մոտ, որ լավ երևա։
Դասախոսը ուղղում է ակնոցները և ասում՝
– Հասկացանք մլցա ես, մեկա – հերթ կանգնի։
Ասում են, երբ արդեն ձեռնաշղթաներ էին հագցնում, միևնույն է չէր հասկանում ինչ է կատարվում։
_ու տենց _