Լինում է չի լինում, մի շվեյցարա-հայ ընկերությունը է լինում։ Նրանք հիմնել են ֆերմա Շիրակում, բերել են իրենց կովերին և բուծում են ցեղատեսակ, որը պետք է որ լավ ադապտացվի տեղական պայմաններին, կաթնատվությունը շատ է և այլն։ Այդ շվեյցարացիների մոտ էլ սովորություն կար կովերի եղջյուրները կտրել, որ նկանք չհարվածեն միմյանց, ու ընդհանրապես ինչի՞ն են պետք կովերին կոտոշները – միայն պրոբլեմներ են ավելորդ ստեղծում 🙂
Քիչ անց ֆերմերները նկատում են, որ բոլոր շրջակա գյուղերի կովերի եղջյուրները անհետացել են։ 🙂
Եվ նրանցից մեկը որոշում է պարզել թե ինչում է պատճառը ու առաջին պատահած հովիվին հարցնում է։
Ասում է՝
– Էս ի՞նչ մոդա է, ինչի եք սաղ կովերի եղջյուրները կտրել
Հովիվը անկեղծ պատասխանում է
– Վաայ, դու չգիտե՞ս։ Սենց մեր կովերը դառնում են ավելի ցրտադիմացկուն։ Բա ցուրտը կոտոշներո՝վ ա մտնում գլուխը։
_ու տենց _