մեզ մօտ ընդունուած է ասել, երբ օրինակ ինչ֊որ մէկը նախագիծ է ուզում սկսել՝ «դու մի արա, քանի որ այս մէկն արդեն նոյնից անում է»։ ոնց որ, որ առաջինի «գործին չխփես», այլ խօսքերով՝ մրցակից չլինես։
դա ասւում է հաւանաբար այն ենթադրութեամբ, որ դու անելու ես նախագիծը նոյն ձեւ, ինչպէս եւ առաջինը, ու ապա ի՞նչ իմաստ ունի երկու նոյն նախագծից ունենալ։
այո, անիմաստ է, երեւի թէ։
բայց եթէ դու անում ես այլ ձեւ, քո մօտ այլ մօտեցում է, այլ իրականացում, ապա դա միայն լաւ է։
ամէն մարդն կարող է անել մի ուրիշ ձեւի, մի ուրիշ կերպ։
քանի որ մարդիկ տարբեր են, ու տարբեր են մտածում։ նաեւ, դա առաջինին կը ստիպի մտածել, ինչպէ՞ս աւելի լաւը լինել, զարգանալ, ոչ թէ մնալ տեղում։
ու սա գուցէ որոշ չափով սոցիալիստական մօտեցում է, իսկ մենք, հայերը, ինչպէս եւ հրէաները, խորը ձախական ենք, ու պատահաբար չէ, որ բոլոր քսաներորդ դարի կուսակցութիւնները ձախական էին, ու մեր աջականներն էլ այնքան էլ աջական չեն։
եւ սա երեւի եղած համայնքի անդամներին պաշտպանող, ու համայնքի ֆրագմենտացիայից խուսափելու համար էլ է արւում, բայց միւս կողմից, դա թոյլ չի տալիս մրցակցութիւն լինի, ու դրանով իսկ համայնքի շահերին դէմ է։
այնպէս որ՝ մի հարցրէք՝ «անե՞մ, թէ չէ», «արժի՞ անել», ու առաւել եւս մի անհանգստացէք որ վատամարդ էք լինելու ինչ֊որ մէկի գործին խփելով։ Պարզապէս, ինչպէս շեֆս է սիրում ասել՝ «ջասթ դու իթ»՝ պարզապէս արա դա։ Ու արա լաւ։ ։Ճ