ասք անուն ընտրելու մասին

8xAIOSo

Յիշո՞ւմ էք չէ, ասենք ֆրինեթի ժամանակը։ Երբ նիքով հնարաւոր էր հասկանալ, արդեօ՞ք մարդը հին օգտւողներից է, թէ նոր։

Առաջինները հնարաւորութիւն ունէին գրանցել իրենց անունները։ Դա այնքա՜ն գժանոց էր, երբ ունէիր, ասենք նորայր աթ ֆրինեթ։

Երեւում էր, որ հնաբնակ ես։

Դէհ, յահու֊ում այդ մասին անհնար էր մտածել։ Բոլոր լաւ անունները վաղուց զբաղեցւած էին։

Ու ապա մարդիկ սկսեցին ո՛վ՝ իր անուն֊ազգանունով հաշիւներ բացել, կամ անուն ազգանունից կազմւած յապաւում֊բառախաղով, ո՛վ էլ՝ հաքերական ձեւով, ասենք օ֊ի տեղը զրօ նշել, եւ այլն։ Կամ էլ՝ պետք էր լինել հնարամիտ, ու քեզ բնութագրող կեղծանուն մտածել։ Ինչը շատ հաւէս է։ Կարելի էր իմանալ, ով է իր կեանքում պուպսիկ88 մեյլ․ռու֊ն ու ով է մարիշոկ2֊ը։

Բայց, ինչպէս ասում է այս փոստերում մտահոգւած մարդը, այդ ժամանակներն էլ են անցել։ Յաջողակ չեն կեղծանուն ընտրելիս նոյնիսկ ծայրայեղ մարգինալները։

Խնդիրը աւելի է բարդանում, եթէ մեյլի հաշիւ չէք բացում, այլ ասենք՝ սքայփի։ Քանի որ եթէ մեյլի դէպքում կարելի էր գնալ, ու ասենք կանադա․քոմ֊ում, կամ մոզամբիկի փախած սերւերում գրանցել անունովդ հաշիւ, ապա սքայփը միակն է եւ անկրկնելի։ Կենտրոնացւած սերւիսների հե՞տ ինչ անել, ինչպէ՞ս այդ հարցը լուծել։

Լուծել, իրականում պէտք չէ։ Փոստերի հեղինակը բնաւ չի հասկացել, որ համացանցն ըստ բնոյթի ապակենտրոնացւած է։ Որ եթէ ֆրինեթը միակ հայկական տեղական ազատ մեյլ սերւերն էր՝ ֆրինեթ ցանցի մէջ, ապա համացանցում միշտ էլ կարելի է գտնել հարմար սերւիս։ Կամ՝ ստեղծել քոնը, գրանցո՞ւմ էին, չէ՞ իրենց ազգանունով դոմեններ, ու մեյլէր սարքում՝ արամ@արամեան․քոմ, ասենք։ Ահա, իսկ արի ու արա դա սքայփի, կամ դիմագրքի, կամ էլ որեւէ այլ սերւիսի դէպքում։

Այո, պատասխանը՝ ապակենտրոնացումն է։ զբաղւա՞ծ է ջոյնդիասպորայում օնիկը՝ գնա գերասպորա․դէ կամ սփիւռք․ամ։ Միշտ էլ տեղ կգտնես։ Բոլորին հարմար տեղ կգտնւի։ Քանի որ սերւերների քանակը սահմանափակւում է միայն ռեալ այփի֊ների քանակով, իսկ ռեալ այփի֊ները ipv6 ստանդարտով աւելի են, քան ատոմները մեր մոլորակի վրա։

Կենտրոնացւած սերւիսները կմեռնեն, ու ինչքան քիչ մենք իրենցով օգտւենք՝ այնքան շուտ։ Կամ ստիպւած կլինեն ապահովել ապակենտրոնացւած միջավայրում աշխատանք։ Ու դիմագիրքը ստիպւած կլինի թողնել իր յուզերներին «ֆրենդել» գփլասից, ու այլ սոցիալական ցանցերից։

Իսկ աւելի լաւ է՝ բացիր քո հանգոյցը, եւ տէր եղիր այն տարածքի, ուր քո սպասարկիչն է, քո տւեալներով հանդերձ։

Հ․ Գ․ — արդեն եկել է այլ ժամանակը։ Ժամանակը, երբ դիմագիրքը, օդնոկլասնիկը, եւ այլ սպասարկիչները չեն թողնում ունենալ հնարած անուն։ Իսկ ազատ ծառայութիւնները, դիասպորա֊ֆրենդիկա֊ի պէս, թողնում են մնալ անանուն։ ։Ճ

եւ այդպէս

պիտակներ՝ ապակենտրոնացում  դիասպորա  կարգիչ  համացանց  սփյուռք  տեքնոլոգիաներ  տեղեկատուական տեքնոլոգիաներ  տեղեկատւութիւն  ֆեյսբուք