ասք «գեյերի» եւ այլ փոքրամասնությունների մասին

ես ահավոր հեռու էի ուզում մնալ այդ գենդերային թեմաներից, բայց հիմա արդեն չեմ կարողանում չգրել։

որովհետեւ երբ հետեւում եմ ինչ ցածր է դա օգտագործվում, ինչպես են մեզ մանիպուլացնում այդ թեման օգտագործելով, ես տխրում եմ։

իսկ ես չեմ ուզում մեզ մանիպուլացնեն, վախեցնեն։

հայեցի դաստիարակության հիմունքներ, ստեփանակերտ

վախը քանի որ մատերիալ չէ, միշտ էլ իրականությունից ավելի վախենալի է։ շատ ազդեցիկ է։

ու խնդիրը նրանում է, որ մեր պատկերացումները իրականության մասին չեն համապատասխանում այդ իրականությանը։ այդ պատճառով էլ մելոդրամներ ու սիրային հեքիաթներ չեմ սիրում։

իրականության հետ կապ չունեն։ իսկ մարդիկ կինոյում չեն ապրելու դիտելուց հետո։ ու պատկերացումները եւ իրական աշխարհի տարբերությունը ցավացնելու է։

առաջինը։

մենք իհարկե ասում ենք, որ մշակույթները տարբեր են, ու այն, ինչ ռուսին լավ է, գերմանացուն մահ է, ու ասում ենք, որ ճշմարտությունը մեկը չէ, ու շատ բան հարաբերական է, բայց… մենք ի վերջո մակրո աշխարհում չենք ապրում։

որոշ բաներ չափելի են։

ու տարբեր չափումներ ցույց են տալիս օրինաչափություն։

ավելի զարգացած մարդիկ ավելի հանդուրժող են։

ավելի քիչ զարգացած հասարակություններում հանդուրժողականության պակաս կա։

ու հետո զարմանում ենք, ինչի՞ այս կամ այն երկրում, ուր հասարակությունը ավելի հանդուրժող է, ասենք գիտությունն էլ անհամեմատ ավելի բարձր մակարդակ ունի, մարդիկ էլ ավելի կարդացած են, ու հետաքրքիր, ավելի ստեղծագործող, ավելի անկառավարելի։ Իսկ իշխանությունը ավելի հոգ տանող, ավելի քիչ թալանող, ավելի քիչ կոռումպացված։

Իսկ մարդիկ ավելի բարեհամբույր, ուրախ։ ու մեզ լավ ենք զգում իրենց մեջ։

ինչի՞ այնտեղ լինում է արվեստ, իսկ ասենք ԽՍՀՄ֊ում, ուր համասեռականությունը համարվում էր քրեական հանցանք, ու պարզ չէ ինչի քրեական, արվեստը գրեթե բացակայում էր։

Բայց ձախլիկներ պետք է չլինեին։

Ու մի կուսակցություն կար։

Ո՞ւր են ուզում փախնել մարդիկ Հայաստանից, որտե՞ղ են կարծում որ կյանքը ավելի լավն է իրենց համար։ Այն որ կյանքը ավելի լավն է, կապված է նրա հետ, որ հասարակությունը զարգացած է։

Իսկ դա իր հերթին բերում է նրան, որ մասնավորապես գիտությունն ու արվեստը ավելի զարգացած են, որ արտադրություն կա, որ երկիրը ավելի անկախ է, ու որ մարդիկ ավելի պաշտպանված են։

ու փոքրամասնությունները ավելի պաշտպանված են։

**ու իրենք, ստեղից գաղթածները, լինելով փոքրամասնություն ավելի պաշտպանված են։

քան այստեղ, լինելով մեծամասնություն։**

իսկ ինչպե՞ս է այդպես ստացվում։

scaled_full_d06bb9b5ccad1defbad5

իսկ ովքե՞ր են մարդիկ։ ովքե՞ր են փոքրամասնությունները։

երկրորդը։

փոքրամասնությունները։

մարդիկ, դուք բոլորդ փոքրամասնության մաս եք։

բոլորդ։

համասեռականները ընդամենը շատ երեւացող, այն էլ մակերեսային զննելու դեպքում, փոքրամասնություն են։

ընդամենը։

ու իմ համար շատ ավելի երեւացող փոքրամասնություններ կան՝ ազատ ԾԱ օգտագործողների փոքրամասնություն, ժապավենով նկարողների փոքրամասնություն։

շների, տնային կենդանիներ սիրողների/պահողների փոքրամասնություն։

կա ձախլիկների փոքրամասնություն։

տարեցների փոքրամասնություն։

երեխաների փոքրամասնություն։

ակնոց հագնողների փոքրամասնություն։

ճաղատների փոքրամասնություն։

ոստիկանների փոքրամասնություն։

մեքենա սարքողների փոքրամասնություն։

ավաղ, կարդացողների փոքրամասնություն։

scaled_full_78da12ce83d7cdc3b1f9

հիմա, կարեւոր չէ ինչ փոքրամասնության մասին է խոսքը։

մենք կարող ենք գնալ կամ զարգացման ուղիով, որը մեզ անխուսափելիորեն նաեւ բերելու է փոքրամասնություններին հանդուրժելու, ու իրենց հետ հաշտվելու անհրաժեշտությանը։

քանի որ միասին ենք ապրում։ հիմա պիտի ապրենք մի ձեւ։

կամ վատ, կամ լավ։ եկեք լավ։

ու բերելու է, եթե կապիտալիստական մտածողություն ունեք, ավելի լավ որակի կյանքին։

կամ մենք կգնանք հակառակ կողմ։ դեպի արգելքներ։

սկզբից, իհարկե, համասեռականները։

իսկ հետո կասեն, որ երկար մազեր ունեցող տղաները։ հետո կարճ մազերով աղջիկները։

ու չեն ասի, որ Սայաթ֊Նովան երկար մազեր ուներ, ու մտքով չէր անցնի, որ դա հայեցի չէ։

հետո աղջիկները պետք է տաբատ չհագնեն, ու պարտավոր են կրունկ կրել։

Հետո ձախլիկները։

Հետո շուն պահողները — դրանք լիքը անհարմարություն են ստեղծում։

Հետո այլ կերպ մտածողները։ Կգնան կամ սիբիր, կամ հոգեբուժարան։ Կամ բանտ։ Չնայած հիմա էլ են գնում երբեմն։

Հետո, հետո արդեն խորացած մարդիկ կհամարվեն գիժ, ու մայրիկները իրենց երեխաներին կասեն՝

— մի շփվիր իր հետ, նա գիրք է կարդում,— կամ — մի շփվիր իր հետ, նա տարած է։ — Քանի որ, ասենք, տարած է ինչ֊որ բանի վրա — նկարում է, խցիկ է քանդում հավաքում, ինչ֊որ բանի, ու ոչ «կարգին» երեխաների պես է։

Իսկ ավելի հետո, կուսակցությունը կորոշի թե ով ում հետ պետք է քնի ամուսնանա։

հետո մի քիչ տարբերվողներին կասենք՝ որ լավ չէ տարբերվել, քարեր կնետենք իրենց վրա։

քանի որ նա էս ինչ ձեւ է իրեն տվել, էս ի՞նչ է հագել։ էս ուզում ես տարբերվե՞լ, հա՞, ումի՞ց լավ տղա ես։

Բայց չի ուզում, արդեն տարբեր է։ Մարդիկ տարբեր են։ Կյանքն է այդպիսին։

Հիմա էլ է շատ վատ։ բայց մենք գնում ենք դեպի զարգացում։ Դեպի անկախություն, ազատություն։ Փոքրիկ, անվստահ քայլեր ենք անում։

Իսկ դրա իմաստը ո՞րն է, յուրաքանչյուր մարդ որ ավելի ազատ լինի, եթե մենք բոլորս ավելի քիչ կախված լինենք օտար կայսրություններից, ու ներքին սրիկաներից, մեզնից ամեն մեկը ավելի ազատ կլինի — թե հանգստում, թե աշխատանքում, թե գործարարության մեջ, նախաձեռնություններում։

FYzIwCexoo1d2i3dgFhHofo3o1_500

Հիմա ընտրեք, ժողովուրդ։ Կամ մի ճանապարհն է, կամ մյուսը։

Մի տեղում կանգնելն անհնար է, մենք շնաձուկների պես ենք, միշտ շարժվում ենք, իսկ ուղիները շատ չեն, կամ մի կողմ ենք գնում, դեպի միջնադար, իսկ հետո ծառեր, օվկիանոս, ինքնաոչնչացում, կամ առաջ, ու հետո տիեզերք։

Երբ մենք գնում ենք դեպի միջնադար, դեպի անգրագիտություն, դեպի չզարգացած լինելը, մենք դառնում ենք ավելի կառավարելի։

putin

Երբ գնում ենք դեպի զարգացում, մենք լինում ենք ավելի անկառավարելի։ Մեզ հեշտ չի լինում մանիպուլացնել ու ոչ միայն համասեռականների թեմայով, այլ շատ ավելի լուրջ թեմաներով։ Մանիպուլացնել իրենց, ոչ թե մեր, շահերի համար։

Ուզում եք հնազանդ լինել, ատեք փոքրամասնություններին։ Ու դուք ճնշված կլինեք, որպես մեծամասնություն, քանի որ մեկ է փոքրամասնություն եք։

Ընդամենը պետք է հաշտվել ու հասկանալ, որ ԴՈՒ փոքրամասնություն ես։

Հակառակ դեպքում պետք է հստակ ուզես որ բոլորը լինեն մի տեսակ, ու առանց գլուխ։ Ինչպես Հակոբ Հակոբյանի նկարում։

scaled_full_f512963bda76b8b06c23

Այդ պատճառով էլ սովետը այդպիսի երկիր էր, ուր ոչ միայն միասեռականներին, կամ անհամաձայններին, այլ կերպ մտածողներին, այլ նույնիսկ ձախլիկներին չէին հանդուրժում։

այդ պատճառով էլ բոլոր ավտորիտար պետությունները արգելում են ու վախեցնում են։

ու փոքրամասնություններին վերաբերմունքը շատ լավ ցուցանիշ է հասարակության զարգացման եւ քաղաքական վարչակարգի։

ես ինչի՞ եմ սա գրում։

ես ուզում եմ ապրել ազատ երկրում։

Ուզում եմ ավելի ազատ Երեւան։

Ուզում եմ ավելի ազատ Հայաստան։

Ուզում եմ չասեն, որ ազատությունը մեզ այստեղ է բերել, քանի որ ազատ չենք։

Ուզում եմ չգնանք հետ դեպի սովետ, չգնանք Պուտինի ավելի վատ սովետ, քանի որ այնտեղ չի լինի ձրի կրթություն, ու չի լինի ոչ մի դրական բան, ինչ կար նույնիսկ այդ սոցիալիզմում, բայց կան չափից շատ արգելքներ ու ատելություն։

Տեսեք ինչ է այնտեղ կատարվում,ինչ վատ է իրենց մոտ, կամ փոխարենը լսեք Կուրգինյանին, ով վախեցնում է։

Ինչի՞ է Կուրգինյանը «գեյերով վախեցնում»։ Որովհետեւ ուրիշ ինչո՞վ վախեցնի։

Ի՞նչ ասի,— «մի ընկերացեք Եվրոպացիների հետ, իրենց մոտ գիտությունը լավ է», հա՞։ Ասի «մի ընկերացեք, իրենց մոտ լավ մեքենաներ են արտադրվում, որ դուք քշում եք»։ Ինչո՞վ վախեցնի։

Ու մարդիկ կգնան։

Եվ նրանք, ում ատում են, կգնան նույնպես։

Ատողներից, ով ատելությունը տարածելիս փող կաշխատի, կկուտակի։ Ոչ բոլորը։ Բոլորը հնարավորություն չեն ունենա։

Որովհետեւ այնտեղ ուր չեն ատում, ավելի լավ է ապրել։ Ու դա պատահական չէ։ Զուգադիպություն չէ։

Իսկ Պուտինին պետք չէ ձեզ անկապ պաշտպանել կամ կերակրել, ոչ մեկին էլ պետք չէ։

Եթե քեզ ձրի կերակրում են, ապա դա ծուղակ է։

Ու երբ օլիգարխը մուրաբա է բաժանում, դա ծուղակ է, գրողը տանի։

Ու երբ ասում են, որ ծածկած շուկան կռիսանոց էր, դա ծուղակ է։ Որ դուք հնազանդ լինեք։

Ու ակնհայտ է, որ վեհը՝ Պուտինը, օլիգարխը, ով ուզում է լինի, նա չի անում դա, որ ձեզ հարստացնի։ Նա անում է դա, որ նա հարստանա։

Ու դուք արանքում չեք շահի։ Չի լինում այդպես։

Կապիտալը սիրում է մեծանալ։ Ինպչես եւ քաղցքեղը։ Կամ կենտրոնացված սոցիալական ցանցը։

facebook-and-you

Ազատ երկիրը այն չէ, ուր ամեն օր նոր բան են արգելում։

Այն է, ուր ամեն օր ավելի շատ հնարավորություն կա։ Գործի, հանգստի, ստեղծագործելու, խաղալու։ Ձախով գրելու։ Հայերեն կարդալու։ Երեխաներ մեծացնելու։ Ապրելու։

Եկեք հիմար չլինենք էլի։

Այդքան ակնհայտ է, որ ուղին որտեղ է տանում։ Առանց ռելյատիվիզմի։ Առանց արեվմուտք արեւելք բաժանումների։ Առանց հնդ֊եւրոպական թե կովկասյան ծագման հարցի։ Դա կապ չունի։

Սա համամարդկային է, բոլորը ունեն այդ ընտրությունը։

Սա տարածության մասին չէ։ Սա ժամանակի մասին է։

Դուք ընտրում եք ապագա՞ն թե անցյալը։

ու տենց

պիտակներ՝ ազատութիւն  ատելութիւն  խսհմ  համասեռականներ  Հայաստան  ձախլիկներ  մտքեր  պուտին  սեռ  սէր  սովետ  վախ  փոքրամասնութիւններ 
վայր՝ երեւան