Ես առաջ գրում էի որ չեմ հասկանում ինչ է սոցիալական ցանցը։ Այն մասին, ինչպես էին ինձ փորձում բացատրել դա ինչ է։ Ու ես էլի չէի հասկանում։
Չէի հասկանում, որովհետեւ ԿՄ֊ում էի տուսվում։
Իսկ ԿՄ֊ն ինչո՞վ սոց․ ցանց չէ՞։
Գրում են, մեկնաբանում են, «ընկերանում» են։
Ճիշտ է, հետո ռուսները փչացրին, ու լիքը մարդ լքեց, բայց ինչ արած։
Իրականում բլոգերի ու սոց․ ցանցերի սահմանը բնավ այնքան արտահայտված չէ, ինչքան թվում է։
Իրականում այդ սահմանը գծելը ավելի շատ պետք է սոց․ ցանցերի կապիտալիստներին։ Ու ինքը սոց․ ցանց թերմը «օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման» պես մարկետինգային քայլ է, որը նոր գաղափարներ իրականում չի պարունակում։
Հետո ես հասկացա։
Սոցիալական ցանցը՝ ինտերնետն է։
Երբ ես հիմա այստեղ գրում եմ, ու դուք ձեր ռսս րիդերներում տեսնում եք նորացումները՝ այ դա սոց ցանց է։
Երբ ես մեկնաբանում եմ ու օփենայդի֊ով հաստատում իմ ինքնությունը՝ դա նույնպես սոց․ ցանց է։
Կարելի է նույնիսկ բաժանորդագրվել մատյանների մեկնաբանություններին, ու տեսնել թե ով ում է մեկնաբանել։
Այնպես որ ինտերնետը արդեն իսկ սոցիալական ցանց է։
Հեծանիվ հորինել պետք չէ։ ։Ճ
ու տենց