Նկատում եմ, որ ծանոթներից շատերը տուն չունեն։
Չե, ես ել չունեմ տուն, այսինքն բնակարանի սեփաքանատեր չեմ բնավ։ Սակայն, ի նկատի ունեմ՝ ես Երեւանում ինձ զգում եմ, որ տանն եմ։ Իսկ նրանք այդ զգացումը չունեն, այդ կապը չունեն։ Ու փնտրում են, ու շարունակում են փնտրել։ Ում բախտը ինչպես բերի։
Իսկ այսօր մի գիրք կարդալուց, որտեղ Հոլմսի մասին էր գրված, հիշեցի «Տերմինալ» [ֆիլմից մի հատված][1], դիտել 340րդ վայրկյանից։
Այ այսիսի տան զգացողության մասին եմ ասում։
Ու այդ տան զգացողությունը բնավ նրանից չէ որ այդ տանը այնքան լավ է։ Նրանից է որ Նավորսկին զգում է որ․․․ տերն է՞։
Ու դա պատրանք չէ բնավ, որովհետեւ իրական երկրի տերը ոչ նախագահն է, ոչ էլ նրա կուսակցությունը, ոչ ել խորհրդարանը, այլ Նավորսկու պես մարդիկ են։
Ավելին, չեմ կարծում որ որեւե երկիր կառավարող ուժերին առանձնապես հաճելի լինի երբ շատ քաղաքացիներ իրենց երկրի տեր են զգում։
Սակայն, այդպիսի մարդիկ միշտ կլինեն։ Հարցը նրանց քանակի մեջ է։
Ու այդ տեր լինելն է պատճառը, որ փողոցում թքածը, կամ չրթած թափածը ցավացնում է։ Երբ տեր չես՝ էական չէ, քո տան մեջ չէ, որ աղտոտել են, թքած։ Այդ տիրոջ զգացումն է որ ստիպում է երեխեքին հեծանիվներով գնալ հասնել Թեղութ։ Ավելի ճիշտ, ես ուզում եմ հավատալ որ դա է պատճառը։ Այդ տիրոջ զգացումն է, որ ստիպում է մարդկանց Սեւանի, կամ ամառային դահլիճի ճակատագրով հետաքրքրվել։
Ու ինչքան շատ երկրում լինեն քաղաքացիներ, ոչ թե բնակիչներ, այսինքն մարդիկ, որ տեր են զգում իրենց, այնքան այդ երկիրը ավելի լավ տեղ կլինի ապրելու համար։
Իսկ կա ձու թե չկա խանութում, ինչպես նաեւ կա թե չկա քաղբանտարկյալ՝ դրանք լուծվող հարցեր են։ Երբ կա քաղաքացիական հասարակություն, օտարալեզու դպրոցների, կամ տարածքներ հանձնելու հարցեր առհասարակ բացակայում են։
Չեն շոշափվում, որովհետեւ չեն կարող լինել։
Իսկ ինչպես ստացվեց, որ ես հիշեցի այդ տան զգացողության մասին
կիմանաք իմ հաջորդ գրառումից ։Ճ
_ու տենց_
[1]: http://www.youtube.com/watch?v=BjD1TU7RMrA