Եթե ինչ որ բան լավ ա ստացվում ու հեշտ՝ պետք չէ չգնահատել։ Լավ ա անել։
Պարզապես մարդիկ հաճախ, սակայն իզուր, գնահատում են միայն այն, ինչ դժվար է ստացում։
Ո՞րտեղից է եկել այդ համոզմունքը։
Մարդիկ զարգանում են։ Փորձում են կատարելագործվել, որ իրենց արած գործը ավելի լավը լինի։
Ու հա, եթե չլիներ «լավը» և «վատը» ապա իմաստ չեր լինի սովորել, տառապել և կատարելագործվել։
Այսպես, այն որ պետք է անել այն ինչ լավ է ստացվում, բնավ չի նշանակում, որ պետք է խուսափել չկոմֆորտ վիճակներից։
չԿոմֆորտը հաճախ սովորության բան է։
Ես կարծես գրել եմ, եթե դժվար ա գնում գործը, ուրեմն դիզայնի սխալ կա։
Այն կերևա, եթե կարողանալ կողքից նայել պրոեկտին։
Պարզ օրինակ․ եթե ռոմանծիկ հարաբերությունները չեն ստացվում, ուրեմն դիզայնի սխալ կա։ Չեն սազում իրար էդ մարդիկ։ Կարելի է, իհարկե լիքը կոստիլ-լուծումներ տալ, վիզ դնել, տառապել։ Բայց ստացված կոնստրուկցիան չի լինի ամուր, հուսալի, այլ կլինի անիմաստ ու տանջալի։
Սակայն կան պարզապես բարդ խնդիրներ։
Լավ նորություն․ բարդ խնդիրները հաճախ (իսկ ես հավատում եմ, որ միշտ) ունենում են պարզ լուծումներ։
Ընդ որում, այդ պարզ լուծումը որպես կանոն ամենաէֆֆեկտիվն է ու ամենասիրունը։
Վատ նորություն․ այդ պարզ լուծումը գտնելու համար սովորաբար անհրաժեշտ է երկար ճանապարհ անցնել։
Այնքան բարդ, որ ես այն համեմատում եմ սար բարձրանալու հետ։
Հիշու՞մ եք, Սմոուքը չդիմացավ, ու նետեց ձյան մեջ իր ծանր ատրճանակը։ Ատրճանակը պոնտ էր, սակայն անհրաժե՛տություն չէր։ Այսինքն, հնարավոր է, որ պետք լինի ազատվել այն ամենից, որը անհրաժեշտ չէ՝ խնդիրը գեղեցիկ լուծելու նպատակով։
Ի դեպ, անցնելուց հետո, երբ լուծումը արդեն գտնված է, ու այդ լուծումով կիսվում ես, մարդկանց կարող է թվալ այնքան պարզ ու ակներես, որ չեն հասկանում ինչ կար այստեղ մտածելու։ Այդ պատճառով հավես է սկզբից խնդիրը նկարագրել առանց լուծման, իսկ լուծումը ներկայացնել միայն այն ժամանակ, երբ փակուղի հասնեն։
Ես կարծում եմ, որ այն «ծանր տրվողն է գնահատելի» համոզմունքի սխալը հենց այստեղ է։
Բարդ և երկար լինում է լուծմանը հասնելու, այն գտնելու պրոցեսը, իսկ իրականացումը՝ անհամեմատ թեթև է։
Այ այս հոգեբանը խորհուրդ է տալիս սովորել նոր բան, սովորել նոր լեզու, որպես դեպրեսսիայի ու վատ տրամադրության հետ պայքարելու միջոց։
Երբ ինձ մտածել ա պետք, կամ փորփրել, ես հավեսով այդ գործը անում եմ։ Թեև այն թվա սկզբից անհետաքրքիր։
Որովհետև ինքը պրոցեսը լավն է։ Եթե գիտակցում ես, ինչքան հավես կարող է լինել։
Իզուր չեն չէ՞ մարդիկ շախմատ սիրում խաղալ։
Նոր բան սովորելը, ու լեզուն այստեղ շատ լավ օրինակ է՝ կարող է թվալ չկոմֆորտ։
Ու մարդու բնական ռեակցիան է կոմֆորտից խուսափելը։
Այն մարդիկ, որոնք սովոր են սովորել, չեն վախենում, ու սիրում են այդ պրոցեսը, նրանք չեն վախենում։
Օրինակ, մի ժժշնիկ, չասենք ով, հա՞, երեք տարի առաջ ռասֆրենդվեց ֆռենդելուց գրեթե անմիջապես հետո, երբ ես կարդացի իր լացակումած պատմությունը թե ինչպես նա ստիպված եղավ հայերեն պարապել, որ կարողանա քննություն հանձնել և ընդունվել բուհ։ Ու ես չկիսեցի այդ ցավը և ափսոսանքը։
Չեմ կարող կիսել։
Երբեմն, ինձ անհրաժեշտ է լինում մեկ շաբաթ նայել կոդի հատվածին, նայել այսինքն մտածել, որ հասկանամ, թե ասենք էս ցանցառ պապիկը ինչ ա գրել։
Կամ ու՞ր հեռուն նայենք գնանք՝ ՌՏՖՄ։ Ռեդ թե ֆաքին մանուալ։
Ով կարդում է, իսկ ով պարազիծիրոված է անում այլ մարդկանց վրա, որ ծամեն, մարսեն իրա տեղը։
Ու այդ պարազիծիռովածը՝ կոմֆորտի զգացում է տալիս։
Նույն սկզբունքներից ելնելով, օրինակ մարդկանց օգնել սկզբունքից ելնելով, կարելի է տարբեր կերպ վարվել։ Օրինակ տալ, կամ չտալ դրամ փողոցային պոպրոշայկաներին։
Ես չեմ տալիս։
Նույն կերպ պետք չէ օգնել մարդկանց պարազիծիրոված անել։
Որովհետև․
-
ձեր ժամանակն է սպառվում, իսկ ժամանակից թանկ ի՞նչ ունենք
-
օգնություն չէ այլ վնաս է, օգնությունը՝ սովորեցնել որ ինքնուրույն կարողանա անել, այս դեպքում՝ կարդալ և հասկանալ, այսինքն ստացվում է օգնել չոգնելու միջոցով, որովհետև ակնկալած օգնությունը անիմաստ է։
(Հա, ու երբ ինչ որ աղջիկներ, որոնց անունը ես չգիտեմ բնավ գալիս ու ինձ «փրկելու» փորձեր անում, ծիպը մենք քեզ հիմա ինչ որ բան կեփենք, անմիջապես այդպիսի կտրուկ պատասխան են ստանում, որ արագ փոշմանում են որ տենց մի տեսակ «մարդասիրական» դրդումներ են ունեցել։ Իսկ սովորեցնել ինձ պետք չէ, ես ինքս էլ սովորում եմ)
- ընդհանրապես, մարդը եթե մտածի, կարող է մի տեսակ ավելի կենսուրախ դարնալ։
ու տենց